Գվինեայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գվինեայի ժամանակակից տարածքը միջին դարերում մասամբ մտել է Գանա և Մալի պետությունների կազմի մեջ։ XV դարի կեսերին առափնյա շրջաններում երևացին առաջին եվրոպացիները (պորտուգալացի ծովագնացներ), որոնք ընդհուպ մինչև XIX դարը այստեղ զբաղվում էիև ստրկավաճառությամբ։ XIX դարի երկրորդ կեսին եվրոպական վաճառականներին պաշտպանելու պատրվակով Ֆրանսիան Գվինեա ուղարկեց ռազմական արշավախմբեր։ XIX դարի վերջին քառորդում Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի հետ գաղութային մրցակցությունը ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, Գվինեան․ դարձավ ֆրանսիական պրոտեկտորատ։ Մինչև 1895 թվականը Գվինեան եղել է ֆրանսիական Սենեգալի կազմում, ապա առանձնացվել իբրն ինքնուրույն գաղութ։ 1904—58 թվականներին Գվինեան դիտվում էր որպես Ֆրանսսիայի Արնմտյան Աֆրիկայի տարածք, որը կառավարում էր նահանգապետը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գաղութային համակարգի քայքայմամբ, Գվիանեայում աշխուժացավ ազգային-ազատագրական շարժումը։ Զեւավորվեց բանվոր դասակարգը, երեւան եկավ տեղական բուրժուազիան, ազգային մտավորականությունը, ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ և արհմիություններ։ 2021 թվականի սեպտեմբերի 5 -ին տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ Ալֆա Կոնդեի ռեժիմի դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 188