ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր
Տեսակօրենսդրական ակտ և Հրովարտակ
Երկիր ԽՍՀՄ
Իրավասությունը տարածվում էՌԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, ԱԽՖՍՀ և Բելառուսական ԽՍՀ
Լեզուռուսերեն
ՕրենսդիրՍովետների I համագումար
Հրատարակվածդեկտեմբերի 30, 1922
ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր

«ԽՍՀՄ կազմավորման մասին հռչակագիր»[1] (ռուս.՝ Декларация об образовании Союза Советских Социалистических Республик), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) բազմազգ պետություն հռչակելու մասին պատմական փաստաթուղթ։ Հաստատվել է ՌՍՖՍՀ, ՈւԽՍՀ,ԲԽՍՀ, ԱԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչների կոնֆերանսում՝ 1922դեկտեմբերի 29-ին, ընդունել է ԽՍՀՄ Սովետների I համագումարը՝ 1922դեկտեմբերի 30-ին։ Շարադրված են բոլոր «դաշնակից» հանրապետությունները մեկ միասնական պետության մեջ միավորելու շարժառիթները։

Հռչակագրում պնդվում էր, որ «ԽՍՀՄ կազմավորումը պայմանավորված է առաջին համաշխարհային, ինչպևս նաև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, քայքայված տնտեսությունը վերականգնելու և այն սոցիալիստական հիմքերի վրա դնելու անհրաժեշտությամբ»։ Մեկ միասնական պետության մեջ միութենական հանրապետությունների միավորումը կամ բռնակցումը նաև նպատակ ուներ նրանց պաշտպանել այսպես կոչված իմպերիալիստական պետությունների ենթադրյալ ագրեսիայից։ Չնայած իրականում որոշումները կայացնում էին իշխանության կենտրոնական մարմինները, դեկլարացիայում նշված էր միության մեջ մտնող ժողովուրդների իրավահավասարությունն ու յուրաքանչյուր միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու կամ ցանկացած ժամանակ նրա կազմից ազատ դուրս գալու իրավունքի մասին։ Հենց այդ դրույթն էլ օգտագործվեց որպես իրավական հիմք մի շարք հանրապետությունների անկախացման պայքարի սկզբնավորման, իսկ 1991 թվականին՝ ԽՍՀՄ վերջնական կազմալուծման համար։

Ռրպես սահմանադրական փաստաթուղթ դեկլարացիան ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրի հետ մեկտեղ ընդգրկվել է 1924 թվականի սահմանադրության մեջ՝ կազմելով դրա առաջին բաժինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Declaration on the USSR foundation and the treaty was signed". Presidential Library (in անգլերեն). Retrieved 2021 թ․ հունիսի 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 332