Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
| Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
| ||||
|
| ||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Մինսկ | |||
| Մակերես | 207,600 կմ2(Մ.թ.ա. 25 թ.) | |||
| Բնակչություն | 10,199,709 (1989 թ.) | |||
| Լեզու | ռուսերեն, բելառուսերեն | |||
| Հիմն | Дзяржаўны гімн Беларускай Савецкай Сацыялiстычнай Рэспублiкi Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հիմն (1952–1991) | |||
| Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
| Իշխանություն | ||||
| Օրենսդրություն | ԽՍՀՄ սահմանադրություն | |||
| Պատմություն | ||||
Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելոռուսական ԽՍՀ (բելառուս․՝ Беларуская Савецкая Сацыялістычная Рэспубліка, ռուս.՝ Белорусская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր եվրոպական մասի արևմուտքում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Արևմուտքում սահմանակցել է Լեհաստանին։ Տարածքը՝ 207,6 հզ․ կմ², բն․՝ 9878 հզ․ մարդ (1 հունվ․, 1984)։ Ազգային կազմը (1979 թվականի մարդահամարով, հազար մարդ), բելառուսներ՝ 7568, ռուսներ՝ 1134, լեհեր՝ 403, ուկրաինացիներ՝ 231, հրեաներ՝ 135 և ուրիշներ։ Միջին խտությունը՝ 1 կմ 1 վրա 47,2 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Մինսկ (1442 հզ․ բն․, 1983)։ Խոշոր քաղաքներն են համարվել (հզ․ մարդ, 1984)՝ Գոմելը (432), Վիտեբսկը (324), Մոգիլյովը (325), Գրոդնոն (230), Բոբրույսկը (214), Բրեստը (208), Բարանովիչին (144), Բորիսովը (124), Օրշան (117)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Նովոպոլոցկը (79), Աոլիգորսկը (78), Ավետլոգորսկը (62), Ժոդինոն և ուրիշներ։ Վարչականորեն բաժանված է եղել 6 մարզի և 117 շրջանի, ունեցել 96 քաղաք և 111 քտա։
Խորհրդայնացվել է 1917 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին։ 1918 թվականի փետրվար—նոյեմբերին գրեթե ողջ Բելոռուսիան օկուպացրել են գերմանական զորքերը։ 1919 -1920 թթվականին օկուպացրել է Լեհաստանը։ 1921 թվականի Ռիգայի պայմանագրով Արևմտյան Բելոռուսիան անցել է Լեհաստանին։ 1922-ին ԲԽՍՀ մտել է ԽԱՀՄ կազմի մեջ։ 1939 թվականին Արևմտյան Բելոռուսիան միավորվել է ԲԽՍՀ-ի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Բելոռուսական ԽՍՀ տարածքը օկուպացվել է Նացիստական ուժերի կողմից։ Պատերազմի տարիներին գործել է 1255 պարտիզանական ջոկատ և խումբ՝ ընդհանուր 374 հզ․ մարդ։ Պատերազմի տարիներին ԲԽՍՀ-ում զոհվել է 2,2 միլիոն մարդ։ Հանրապետությունն ազատագրվել է 1944 թվականի հուլիսին։ Բելոռուսական ԽՍՀ պարգևատրվել է Լենինի 2 (1935, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1968) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Տնտեսական ամուր կապեր է ունեցել ԽԱՀՄ բոլոր հանրապետությունների հետ։

Բելոռուսական ԽՍՀ-ում հայտնի խոշորագույն էլեկտրակայաններն էին Լուկոմլի, Բերեգայի, Սվետլոգորսկի, Սմոլեիչի ՊՇՀԿ-ները։ Վառելիքի արդյունաբերությունը ներկայացված է եղել տորֆի, նավթահանման և նավթավերամշակման ճյուղերով։ Մեքենաշինության մեջ աչքի է ընկել հաստոցաշինությունը (Մինսկ,Վիտեբսկ, Գոմել, Օրշա, Մոլոդեչնո), ավտո և տրակտորաշինությունը (Մինսկ, ժոդինո, Մոգիլյով)։ Զարգացած է եղել նաև սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային, էլեկտրաէներգիան, արդյունաբերությունը (Մինսկ, Վիտեբսկ, Գոմել, Մոգիր, Բրեստ, Լիդա են), նավթաքիմիան (Նովոպոլոցկ, Մոգիր), քիմիական պարարտանյութերի և թելերի արդյունաբերությունը (Սվետլոգորսկ, Մոգիլյով, Նովոպոլոցկ, Գրոդնո են), սննդարդյունաբերությունը, թեթև և տեքստիլարդյունաբերությունը (Օրշա, Բարանո-Վիչի), փայտամշակումը (Բորիսով)։
ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի հուլիսի 27-ին ընդունեց Պետական ինքնիշխանության հռչակագիրը։ 1991 թվականիի օգոստոսի 15-ին Ստանիսլավ Շուշկևիչն ընտրվեց երկրի Գերագույն խորհրդի նախագահ։ Օգոստոսի 25-ին, Բելոռուսական ԽՍՀ-ն հայտարարեց իր անկախությունը և վերանվանվեց Բելառուսի Հանրապետություն։ Խորհրդային Միությունը լուծարվեց չորս ամիս անց՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| ||||||||||||||||