Jump to content

Անդրեյ Վիշինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Վիշինսկի
ռուս.՝ Андрей Януарьевич Вышинский և լեհ.՝ Andrzej Wyszyński
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1883[1][2]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[3][2]
Մահացել էնոյեմբերի 22, 1954(1954-11-22)[3][4][5][…] (70 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[3][2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, հեղափոխական, դատախազ և գիտնական
ԱշխատատուՄոսկվայի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs of USSR?, Procurator General of the Soviet Union?, դեսպան, Deputy Chairman of the Council of People's Commissars? և Permanent Representative of the USSR to the United Nations and to the UN Security Council?
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Մենշևիզմ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ[6]
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[7], Կենտրոնական գործադիր կոմիտե և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Andrey Vyshinsky Վիքիպահեստում

Անդրեյ Ցանուարևիչ Վիշինսկի (նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1883[1][2], Օդեսա, Ռուսական կայսրություն[3][2] - նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[3][4][5][…], Նյու Յորք, ԱՄՆ[3][2]), խորհրդային պետական գործիչ, իրավաբան և դիվանագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1939)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականից եղել է մենշևիկյան կուսակցության, 1920 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։ 1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1925 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, 1928 թվականից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի կոլեգիայի անդամ։ 1931 թվականից աշխատել է արդարադատության մարմիններում, 1935 թվականից՝ ԽՍՀՄ դատախազ, 1939-1944 թվականներին՝ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1949 թվականից՝ մինիստր, 1953 թվականից՝ տեղակալ։ 1953-1954 թվականներին՝ ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ։ ՀամԿ(բ) կ 18-19-րդ դարերի համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ, եղել ՍՍՀՄ առաջինից-չորրորդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է շքանշաններով։

Պարգևատրումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է պետության և իրավունքի վերաբերյալ աշխատությունների՝ «Սովետական քրեական դատավարության դասընթաց» (1927, Ունդրևիչի համահեղինակությամբ), «Դատարանակազմությունը ԽՍՀՄ-ում» (1939), «Դատական ապացույցների տեսությունը խորհրդային իրավունքում» (1941) և այլն։ Վիշնիսկիի աշխատություններում տեղ են գտել լուրջ սխալներ (ճիշտ չեն բնութագրվել խորհրդային պետությունն ու իրավունքը, չափազանցվել է հարկադրանքի դերը, նսեմացվել վերադաստիարակման, հանցագործությունների կանխման նշանակությունը, գերագնահատվել է մեղադրյալի խոստովանության ապացուցողական նշանակությունը հակա հեղափոխական դավադրությունների վերաբերյալ գործերում և այլն), որոնք պրակտիկայում հանգեցրել են սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումների։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Վիշինսկի, Сталин и враги народа Արխիվացված 2020-06-30 Wayback Machine Ինքնակենսագրական, 2012 г.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վիշինսկի» հոդվածին։