Jump to content

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) համագումար (ռուս.՝ Съезд Коммунистической партии Советского Союза), կոմունիստական կուսակցության բարձրագույն մարմին։ Հրավիրում է ԽՄԿԿ Կենտկոմը ոչ պակաս քան հինգ տարին մեկ անգամ։

Ըստ կանոնագարգի, համագումարների հրավիրումը և օրակարգը հայտարարվում էին համագումարից մեկուկես ամիս առաջ։ Արտահերթ համագումարներն հրավիրվում էին ԽՄԿԿ Կենտկոմի նախաձեռնությամբ կամ կուսակցական վերջին համագումարում ներկայացված կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով։ Համագումարը վավերական էր համարվում, եթե դրանում ներկայացված էր կուսակցության նդամների առնվազն կեսը։

ԽՄԿԿ համագումարը լսում և հաստատում էր կուսակցության Կենտկոմի, Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի (ԿՎՀ) և կենտրոնական մյուս կազմակերպությունների հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում վերանայում, փոփոխում և հաստատում կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, որոշում կուսակցության գիծը ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, քննարկում և լուծում կարևորագույն համարվող հարցերը, փակ (գաղտնի) քվեարկությամբ ընտրում ԽՄԿԿ Կենտկոմի ԿՎՀ։

Համագումարի որոշումների կատարումը պարտադիր էր համարվում կուսակցական բոլոր կազմակերպությունների կուսակցության անդամների և անդամության թեկնածուների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 534
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումար» հոդվածին։