Մարտնչող անաստվածների միություն
Մարտնչող անաստվածների միություն | |
---|---|
ԽՍՀՄ ՄԱՄ նդամակցություն գրքույկ | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Խորհրդային Ռուսաստան |
Հապավում | СВБ СССР |
Հիմնադրված | 1925 թ. |
Լուծարված | 1947 թ. |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Նպատակներ | գաղափարական պայքար կրոնի դեմ |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Տեղագրություն | ԽՍՀՄ |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Հիմնադիր | Եմելյան Յարոսլավսկի |
Մարտնչող անաստվածների միություն (ռուս.՝ Союз воинствующих безбожников), ԽՄԿԿ գաղափարական ու մշակութային հայացքների ու քաղաքականության ազդեցության տակ զարգացված հասարակական հակակրոնական կազմակերպություն ԽՍՀՄ-ում։ 1924 թվականին Մոսկվայում կազմավորվել է «Բեզբոժնիկ» («Безбожник», 1922-1941 թթ.) թերթի շուրջ համախմբված մարդկանց աթեիստական ընկերություն՝ «Բեզբոժնիկ» թերթի բարեկամների ընկերությունը։ Ընկերության՝ 1925 թվականին կայացած 1-ին համագումարը հիմնադրեց Անաստվածների միությունը, երկրորդ համագումարը (1929 թ.)՝ Մարտնչող անաստվածների միությունը։ Մարտնչող անաստվածների միության հիմնական խնդիրն էր՝ գաղափարական պայքար մղել կրոնի դեմ, կազմակերպել հակակրոնական շարժում։ Այդ նպատակով միությունը ծավալել է աթեիստական պրոպագանդա, ստեղծել թանգարաններ ու ցուցահանդեսներ, հրատարակել գիտական ու գիտահանրամատչելի գրականություն, պարբերականներ։ 1941 թվականին Մարտնչող անաստվածների միությունը ընդգրկել է մոտ 3,5 միլիոն անդամ։ Հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում Մարտնչող անաստվածների միությունը ունեցել է իր բջիջները։ Միության աշխատանքները ղեկավարել են ԽՄԿԿ գործիչներ Ե. Մ. Ցարոսլավսկին, Պ. Ա. Կրասիկովը, Ն. Կ. Կրուպսկայան, Ա. Վ. Լունաչարսկին, Ի. Ի. Սկվորցով-Ստեպանովը և ուրիշներ։
1927 թվականին Անաստվածների միության բջիջ է կազմակերպվել նաև ՀԽՍՀ-ում (Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում)։
1928 թվականին միության առաջին համագումարը հաստատել է միության կանոնադրությունը, ընտրել կենտրոնական խորհուրդ։
1929 թվականին հիմնադրվել է ՀԽՍՀ Մարտնչող անաստվածների միություն, որի աշխատանքներին մասնակցել են Հ. Գյուլիքեխյանը, Հ. Ազատյանր, Գ. Վանանդեցին, Դ. Դզնունին, Հ. Մելիքյանը, Պ. Թորոսյանը, Վ. Մնացականյանը, Վ. Թաթիկյանը, է. Չոփուրյանը, Մ. Բաղդասարյանը։ Միությունը հրատարակել է «Անաստված» (1928-1934 թթ.) հանդեսը։ Մարտնչող անաստվածների միությունը ղեկավարվել է «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ԽՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա։
Մարտնչող անաստվածների միության գործունեությունը դադարեցվել է 1941 թվականին, իսկ 1947 թվականից նրա պարտականությունները տրվել են «Գիտելիք» ընկերությանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 350)։ |