Jump to content

Գազանֆար Մուսաբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազանֆար Մուսաբեկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հեղափոխական և բժիշկ
Ծննդյան օր հուլիսի 14 (26), 1888
Ծննդավայր Փիրեբեդիլ, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 9, 1938(1938-02-09)[1] (49 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գազանֆար Մահմուդ օղլի Մուսաբեկով (ադրբ.՝ Qəzənfər Mahmud oğlu Musabəyov, հուլիսի 14 (26), 1888, Փիրեբեդիլ, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1938(1938-02-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1918

Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1917Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Ղուբայի խորհրդի գործկոմի նախագահը։ 1917 թվականի դեկտեմբերին նշանակվել է Բաքվի նահանգային պարենկոմի նախագահի տեղակալ։ 1918-1920 թվականներին աշխատել է Աստրախանում։ Եղել է ՌԿ(բ) կ Աստրախանի կոմիտեի իսլամական սեկցիայի նախագահը և «Հումմեթ» կազմակերպության տեղական բաժանմունքի ղեկավարներից։

Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ (ԱԽՍՀ պարենժողկոմ, ժողկոմխորհի նախագահ, Կենտգործկոմի նախագահ)։ 1931 թվականին նշանակվել է ԱԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ։ Եղել է ՀամԿ(բ) կ XIV-XVII համագումարների, Կոմինտերնի 3-րդ կոնգրեսի (1921) պատգամավոր, Կոմինտերնի գործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Мусабеков Газанфар Махмуд оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 86
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազանֆար Մուսաբեկով» հոդվածին։