Սթենլի Ֆիշեր
Սթենլի Ֆիշեր (անգլ.՝ Stanley Fischer, հոկտեմբերի 15, 1943[1], Mazabuka, Southern Province, Զամբիա[2]), Ամերիկայի և Իսրայելի տնտեսագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթենլի Ֆիշերը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Ռոդեզիայում[7]։ Երբ 13 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Հարավային Ռոդեզիա, որտեղ նա դարձել է սիոնիստական երիտասարդական շարժման ակտիվիստ։ Նա եղել է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի մագիստրոս և բակալավր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության դոկտոր (1969)։
Դասավանդել է Չիկագոյի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Բերնարդ Հարմսա մրցանակի դափնեկիր է (2002)։ Նա եղել է Journal of Monetary Economics խմբագրական խորհուրդի անդամ։ Զբաղեցրել է Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետի պաշտոնը (1988-1990)։ 1994-2001 թվականներին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին տեղակալը։ 2002-2005 թվականներին աշխատել է Citigroup-ում, ապա դարձել է փոխնախագահ։
2005 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ղեկավարել է Իսրայելի բանկը։ Աշխատանքի ընթացքում այդ պաշտոնում Ֆիշերը երեք անգամ ճանաչվել է Կենտրոնական բանկի լավագույն ղեկավարը Global Finance և Euromoney ամսագրերի աշխարհի վարկածով[8]։
2014 թվականի հունվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սթենլի Ֆիշերին նշանակել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի փոխնախագահ։ Ֆիշերը իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականի փետրվարի 1-ին[9][10]։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆիշերը հրաժարական է տվել։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Միկրոտնտեսագիտություն» (Macroeconomics,1978)
- «Լեկցիաներ մակրոտնտեսագիտության մասին» (Lectures on macroeconomics / Հեղինակ Օլիվյե Բլանշար, Քեմբրիջ (Մասաչուսեթս), MIT Press, 1989
- «Մակրոտնտեսագիտության գործոնները տնտեսական աճի դերում» (The Role of Macroeconomic Factors in Growth, 1993)
- Ռուսաստանի տնտեսագիտություն՝ հեռանկարներ և հետահայաց։ Դասախոսություն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում 2001 թ. հունիսի 19։ Հեղինակ S. Fisher, թարգմանությունը Բ. Ռուբինշտեյնի՝ Մոսկվա։ Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, 2003։
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fisher S. Ռուսաստանի տնտեսագիտություն՝ հեռանկարներ և հետահայաց // Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնտեսագիտական ամսագիր, 2001 թվական Т. 5. — № 3. — Էջ 416—424.
- Fisher S., Sahay R., Vegh C. A. Modern Hyper- and High Inflations // NBER Working Paper Series., Հունվար 2002, — P. 8930.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ Флеминг С.։ ««Политическая система США может повести нас в очень опасном направлении»: Стэнли Фишер объясняет, почему ФРС не хочет смягчать регулирование, удивляется аномалиям на фондовом рынке и называет лучшего кандидата на пост главы центробанка // Пер. М. Оверченко, Н. Беличенко, А. Невельского»։ Վերցված է 2017-08-23
- ↑ «Проводы Стэнли Фишера обойдутся Банку Израиля в 100 тысяч шекелей»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-31-ին։ Վերցված է 2013-05-31
- ↑ «Обама назначил Стэнли Фишера на один из самых высоких постов в финансовой системе США»։ Վերցված է 2014-01-10
- ↑ «Стенли Фишер нашёл новую работу»։ Վերցված է 2014-09-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница С. Фишера Archived 2016-03-05 at the Wayback Machine. на сайте Института международной экономики
- Некоторые книги и статьи С. Фишера Archived 2007-11-10 at the Wayback Machine. на сайте «Экономика. Социология. Менеджмент. Федеральный образовательный портал»
- Интервью со Стэнли Фишером // О чём думают экономисты. Беседы с нобелевскими лауреатами / под ред. П. Самуэльсона и У. Барнетта. — М.: Юнайтед Пресс, 2009. — С. 317—335. — (ISBN 978-5-9614-0793-8)
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ