Միխայիլ Ցխակայա
| Միխայիլ Ցխակայա მიხა ცხაკაია | |
| Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հեղափոխական |
| Ծննդյան օր | մայիսի 4, 1865[1] |
| Ծննդավայր | Khuntsi, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանի օր | մարտի 19, 1950[2][1] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[2] |
| Թաղված | Մթածմինդա |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Միխայիլ Ցխակայա (վրաց.՝ მიხეილ გრიგოლის ძეცხაკაია , մայիսի 4, 1865[1], Khuntsi, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 19, 1950[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[2]), վրացի կոմունիստ քաղաքական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1898)։
Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ Սովորել Քութայիսի հոգևոր ուսումնարանում, ապա՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1888֊1892 թվականներին քարոզչական գործունեություն է իրականացրել Թիֆլիսում, Բաթումում, Քութայիսում։ 1892֊1893 թվականներին մասնակցել է «Մեսամե-դասի» սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ստեղծմանը։ 1897 թվականին 5 տարով աքսորվել է Կովկասի սահմաններից դուրս։ 1898 թվականին աշխատել է ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի (Դնեպրոպետրովսկ) կոմիտեում և «Յուժնի Ռարոյի» («Южный рабочий») թերթում։ 1900-1902 թվականներին եղել է բանտարկված։ 1903 թվականից եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարներից մեկը։ 1905 թվականներին ընտրվել է ՌՍԴԲԿ III համագումարի պատգամավոր և Կամոյի ձեռք բերած անձնագրով՝ Բարսով անվան տակ մեկնել Լոնդոն, որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ Համագումարում հանդես է եկել Կովկասի գյուղացիական շարժումների մասին զեկուցումով։ Լենինի առաջարկով համագումարն ընդունել է «Կովկասի իրադարձությունների առթիվ» հայտնի բանաձևը։ 1905 թվականին Բաքվի սովետի կազմակերպիչներից է։ 1907 թվականին Լոնդոնում մասնակցել է ՌՍԴԲԿ V համագումարին։ 1907֊1917 թվականներին ապրել է ժնևում։ 1917֊1920 թվականներին եղել է ՌՍԴԲ(բ) կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ 1919 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, 1920 թվականի մայիսին ազատվել է բանտից և ընտրվել ՎԿ(բ) կ ԿԿ կազմում։ 1921-1922 թվականներին եղել է ՌՍՖՍՀ–ին կից Վրացական ԽՍՀ ներկայացուցիչը, 1923֊1930 թվականներին՝ Վրացական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության նախագահ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահներից և ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահության անդամ։ 1920 թվականին դարձել է Կոմինտերնի գործկոմի անդամ, 1931 թվականին՝ Ինտերնացիայի վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀամԿ(բ) կ X– XI, XIII, XV–XVII համագումարների, Կոմինտերնի II –VII կոնգրեսների պատգամավոր, ԽՍՀՄ I–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի շքանշանով։ Միխայիլ Ցխակայաի անունով է կոչվել Միխա–Ցխակայա քաղաքը (այժմ՝ Սենակ) Վրաստանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 5 6 Цхакая Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 164)։ |
- ԽՄԿԿ անդամներ
- Մայիսի 4 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 19 մահեր
- 1950 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Կոմինտերնի գործիչներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Վրացի դիվանագետներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ