Մեսամե-դասի
| Մեսամե-դասի
վրաց.՝ მესამე დასი | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | Վրաստան |
| Առաջնորդ | Նոյ Ժորդանիա |
| Հիմնադրված | 1892 |
| Լուծարված | 1903 |
| Գաղափարախոսություն | մարքսիզմ |
«Մեսամե-դասի» (վրաց.՝ მესამე დასი, թարգմանավար՝ «Երրորդ դաս, խումբ»), սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում։ Հիմնադրվել է 1892 թվականին, Զեստափոնում, որպես գրական-քաղաքական խումբ, Էգնատե Նինոշվիլու և Միխայիլ Ցխակայայի նախաձեռնությամբ։ 1893 թվականին իրեն հռչակել է սոցիալիստ-մարքսիստների խումբ։ Առաջին հրապարակային ելույթը կայացել է 1894 թվականի մայիսի 8-ին։ Գրող, հասարակական գործիչ Իրակլի Ծերեթելին «Կվալի» թերթում կազմակերպությունն անվանեց «Մեսամե-դասի» (առաջին խումբ՝ «Պիրվելի դասի» և երկրորդ խումբ՝ «Մեորե դասիի հեղափոխական-դեմոկրատական էին)։
«Մեսամե-դասի»-ի անդամներն ուսանող երիտասարդության շրջանում պրոպագանդում էին Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Գեորգի Պլեխանովի աշխատությունները։ Կազմակերպության գործունեության կենտրոնը Թիֆլիսն էր, սակայն կապեր ուներ նաև Անդրկովկասի մյուս մեսամե-դասի խմբակների հետ։ Հենց սկզբից խումբը քաղաքականապես միատարր չէր։ Մեծամասնությունը հակված էր դեպի «լեգալ մարքսիզմն» ու ազգայնականությունը, հետագայում՝ դեպի «Էկոնոմիզմը»․ հանդես էր գալիս «դասակարգային պայքարի» մարքսիստական ըմբռնման դեմ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 467)։ |