Նոյ Ժորդանիա
| Նոյ Ժորդանիա
վրաց.՝ ნოე ნიკოლოზის ძე ჟორდანია
| ||
| Նոյ Ժորդանիան 1918 թ․-ին | ||
| ||
|---|---|---|
| 1918-1921 | ||
| Կուսակցություն՝ | Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | |
| Կրթություն՝ | Վարշավայի կենսաբանական գիտությունների համալսարանի անասնաբուժական ինստիտուտ | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | |
| Ազգություն | վրացի | |
| Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառ | |
| Ծննդյան օր | 1868 թ.-ի հունվարի 14 | |
| Ծննդավայր | ||
| Վախճանի օր | 1953 թ.-ի մարտի 21 | |
| Վախճանի վայր | ||
| Թաղված | Լևիլի գերեզմանատուն | |
| Քաղաքացիություն | ||
| Ի ծնե անուն |
վրաց.՝ ნოე ჟორდანია
| |
| Ամուսին | Ինա Ժորդանիա | |
| Ինքնագիր | ||
Նոյ Նիկոլոզիս ձե Ժորդանիա (վրաց.՝ ნოე ნიკოლოზის ძე ჟორდანია , հունվարի 2 (14), 1868, Լանչխութ, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1953[1], Փարիզ, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն), վրացի քաղաքական գործիչ, եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921 թթ.) կառավարության ղեկավարը։
Կենսագրությունը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1868 թ. Լանչխութիում։ Թիֆլիսի հոգևոր ուսումնարանն ավարտելուց հետո 1891 թ. տեղափոխվել է Վարշավա։ Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում սովորելու տարիներին ծանոթացել է մարքսիզմի գաղափարների հետ։ Վրաստան վերադառնալուց հետո դարձել է «Մեսամե դասիի» («Երրորդ խումբ») առաջնորդներից մեկը։
Եղել է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության երկրորդ կոնգրեսի (1903 թ.) պատվիրակ։ 1906 թ. Թիֆլիսից ընտրվել է որպես 1-ին Պետական Դումայի պատգամավոր, դարձել սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարը։ 1907 թ. Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության հինգերորդ կոնգրեսը նրան ընտրեց որպես կենտրոնական կոմիտեի անդամ։ Վիբորգյան մանիֆեստը ստորագրելու համար 1907 թ. դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման։ 1917 թ. նոյեմբերին դարձել է Վրաց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թ. հունիսի 24-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Նոյ Ռամիշվիլիին։ 1921 թ. Վրաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիա, որտեղ մահացել է 1953 թ.:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georgia, Between Hope and Fear, The Washington Post. August 21, 2008. An article by Noe Zhordania's son Redjeb Zhordania.
- (French) Noé Jordania Արխիվացված 2018-08-27 Wayback Machine.
- (French) Ière République de Géorgie Արխիվացված 2020-07-28 Wayback Machine.
- (French) Ière République de Géorgie en exil Արխիվացված 2018-11-21 Wayback Machine.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյ Ժորդանիա» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |
- ↑ საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.