Բելկա և Ստրելկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելկա և Ստրելկա
Այլ անուններԱլբինա և Մարկիզա
ՏեսակԽՍՀՄ տիեզերական ծրագիր
ՍեռԷգեր
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Դերշուն-տիեզերագնացներ
Ակտիվ տարիներ20-րդ դարի 50-ից 60-ական թվականներ
 Belka and Strelka Վիքիպահեստում

Բելկա և Ստրելկա, խորհրդային տիեզերագնաց շներ, առաջին կենդանիները, որոնք կատարել են տիեզերական ուղեծրային թռիչք և անվնաս վերադարձել Երկիր։ Թռիչքը տեղի է ունեցել «Սպուտնիկ-5» տիեզերանավով։ Մեկնարկել է 1960 թվականի օգոստոսի 19-ին[1] և տևել շուրջ 25 ժամ։ Այդ ընթացքում տիեզերանավը Երկրի շուրջը 17 շրջապտույտ է կատարել։

Փորձարկման հիմնական նպատակն էր ուսումնասիրել կենդանիների և այլ կենսաբանական օբյեկտների վրա տիեզերական թռիչքների գործոնների (գերբեռնում, երկարատև անկշռություն, անցումը գերբեռնումից անկշռության և հակառակը) ազդեցությունը, կենդանական և բուսական օրգանիզմների, նրանց կենսագործունեության և ժառանգականության վրա տիեզերական ճառագայթման ազդեցությունը, ինչպես նաև փորձարկել մարդու կենսագործունեությունը, թռիչքի անվտանգությունը և Երկիր բարեհաջող վերադարձն ապահովող համակարգերը։ Կատարվել են նաև մի քանի բժշկակենսաբանական փորձարկումներ և տիեզերական տարածություն գիտական հետազոտություններ։

Բելկան և Ստրելկան փոխարինում էին Չայկա և Լիսիչկա շներին, որոնք 1960 թ. հուլիսի 28-ին մահացել էին նույնպիսի տիեզերանավի չհաջողված թռիչքի պատճառով։ Թռիչքի 23-րդ վայրկյանին քանդվել էր կրող-հռթիռի կողմնային բլոկի առաջին աստիճանը, ինչի արդյունքում այն ընկել և պայթել էր[2]։

Թռիչքի նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Սերգեյ Պավլովիչ Կարալյովը խնդիր դրեց՝ պատրաստել շներին ուղեծրային թռիչքի՝ վերադառնալու հավանականությամբ իջնող ապարատով։ Փորձարկման համար ընտրվեց 12 շուն։ Սկզբնական ընտրությունն ընթացել է հատուկ եղանակով։ Շները պետք է ունենային 6 կգ կշիռ, իսկ հասակը՝ մինչև 35 սմ, տարիքը՝ 2-6 տարեկան։ Ընտրվել են միայն էգեր, քանի որ նրանց ավելի հեշտ էր մշակել աղբահանական սարքավորումներով (զուգարան)։ Շները պետք է հիանալի տեսք ունենային, եթե նրանց ներկայացնելու են ԶԼՄ-ները։

Շների հիմնական մասի նախապատրաստումը ընթացել է Մոսկվայի բուժա-կենսաբանական Ինստիտուտի արտադրական բազայում։ Մի քանի ամիս հավակնորդներին ընտելացնում էին երկարատև խցիկներում մնալուն, երկարատև մեկուսացման և աղմկոտ միջավայրին։ Շները ընտելացել էին ուտելիքի ընդունմանը հատուկ կերակրելու ավտոմատով, հագուստի և ընկալող-հաղորդող սարքի կրմանը, և զուգարանին։ Ուտելիքը իրենից ներկայացնում էր դոնդողանման զանգված, կանխամտածված ապահովել կենդանիների ուտելիքի և ջրի ամբողջական պահանջը, մշակվել է Ի. Ս. Բալախովսկու կողմից։ Ամենադժվարը եղել է կենդանիների ընտելացումը փոքր ծավալին և փակ տարածությանը։ Դրա համար նրանց տեղավորել են մետաղական արկղում, համապատասխան կոնտեյների չափին իջեցվող ապարատով, իսկ հետո երկար ժամանակով տեղավորել են տիեզերանավի մոդելում։ Չնայած նրան, որ ենթադրվել է մեկօրյա թռիչք տիեզերք, շները պարապել են երկարատև ժամանակից մինչև ութ օր։ Կոնտեյները երկտեղ էր և նրանք կարողանում էին տեսնել և լսել մեկը մյուսին[3]։

Աղետից հետո 1960 թվականի հուլիսի 28-ին, երբ մահացան Չայկա և Լիսիչկա շները, որոշում ընդունվեց արձակել փոխարինող Բելկա և Ստրելկա շներին։ Շները հատուկ հագուստով, ընկալող-հաղորդող սարքով և աղբահանման սարքերով գտնվում էին հերմետիկ խցիկում։ Բելկան և Ստրելկան հաջող կերպով անցան վիբրոստենդ և ցենտրիֆուգի փորձությունը և դրվեց նախաթռիչքային ռեժիմ։ Շներին օրուգիշեր հետևում էին բժիշկները և լաբորանտները, ովքեր հերթապահության ժամանակ փոփոխությունները նշանակել են հատուկ մատյանում, օրվա ընթացքում տեղի ունեցածները։ Քանի որ մոտենում էին կենդանիների բաց թողնումը, լաբորատորիայի աշխատողները մեծ ջանք ու եռանդով էին աշխատում[4]։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերանավի արձակումը խորհրդային ՏՄԱ-3 համար 1 համալիրից:

1960 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:44-ին տիեզերական թռիչքների կայան՝ Բայկանուրից ստարտի կոմպլեքսից կատարվել է տիեզերական նավի առաջին հաջողակ արձակումը ուղեծիր։ Խցիկը, որտեղ գտնվում էին Բելկա և Ստրելկա շները, տեղավորել էին նավում 2 ժամ ստարտից առաջ։ Նավի պատրաստումը անձաբ ղեկավարեց Ս. Պ. Կարալյովը։ Ստարտը ընթացել է հաջողակ, հռթիռը, պոկվելով մեկնարկային սեղանից, հանեց տիեզերական ապարատը ուղեծիր։ Ստարտի և բարձրանալու ժամանակ շները հետևել են շնչառության և զարկերակի արագացմանը, բայց երբ նավը դուրս եկավ ուղեծիր նրանք հանգստացան[5]։

Պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացները կարողացան մշտապես հետևել նրանց վիճակին և պահվածքին հեռուստատեսային սիստեմի օգնությամբ։ Տիեզերանավում տեղի ունեցող ամեն ինչ տեսագրվում էր, հաղորդվում երկիր և պահպանվում ժապավենի վրա։ Հետագայում, երբ դիտում ենք այդ ժապավենը կարող ենք որոշել, թե ինչպես էին իրենց պահում կենդանիները այդ հաստատուն պահին և ինչ ֆիզիոլոգիական փոփոխություներ տեղի ունեցան այդ ժամանակահատվածում։ Բացի դրանից, կուտակված ինֆորմացիան նավից դուրս գտնվելու ժամանակ վերգետնյա ծառայությունը Երկրին ուշ է փոխանցել։ Թռիչքում գրանցվել է զարկերակի հաճախականությունը, շնչառությունը, զարկերակային ճնշումը (քներակ), էկեկտրակարդիոգրաման, կենդանիների շարժողական ակտիվությունը և մարմնի ջերմությունը։ Կենդանիների շարժումները համաձայնեցվել են հեռուստատեսության և ռեոստատ ընկալող-հաղորդող սարքի օգնությամբ, կենդանիների շարժումները ընդունում են և հաղորդումը հեռաչափին։ Բժշկական ինֆորմացիան նավակողից տիեզերանավ-արբանյակին փոխանցվում է վերգետնյա ռադիոհեռաչափային համակարգով։ Բժիշկ-հոգեբանները ստանալով տվյալները հատուկ կոդով այն փոխանցում են թռիչքի կառավարման կենտրոն։ Ինֆորմացիան մշակել է ԷՀՄ-ն։ Թռիչքից առաջացած սթրեսից հետո Բելկան և Ստրելկան իրենց պահեցին հանգիստ, սկզբում միքիչ ծուլացան։ Չնայած գերբեռնմանը և սկզբի վիբրացիային, շները ախորժակով ուտում էին իրենց մասնագիտացված հատուկ կերը։ Անքաշության վիճակը էականորեն ազդեցություն ունեցավ արյան շրժանառության սիստեմի վրա։ Շների մարմիների ջերմությունը փոփոխվում էր ամբողջ թռիչքի ժամանակ։ Սակայն Երկրի շուրջ չորրորդ պտույտից հետո Բելկան չգիտես ինչու դարձավ ծայրաստիճան անհանգիստ, փորձեց պոկվել գոտիից և հաչել։ Չնայած դրան, թռիչքից հետո անալիզները Բելկայի մոտ չհայտնաբերեցին հատուկ նորմայի խախտում։ Մի քանի ժամ ստարտից հետո պարզվեց, որ նավի վրա չաշխատեց ընկալող-հաղորդող սարքը ուղղահայաց ինֆրակարմիր ճառագայթները, դրա համար նախավայրէջքի ժամանակ օգտագործվել է պահեստի արեգակնային համակարգը։

Ստրելկան տիեզերագնացության թանգարանում

Իրենց թռիչքի ընթացքում Բելկան և Ստրելկան հաղթահարել են 700 հազ. կմ։ Բացի դրանից, տեղ ուներ հետաքրքիր էպիզոդը։ Թռիչքից քիչ առաջ շները, ՆԱՍԱ ուղեծիր բաց թողեց պասսիվ կապի արբանյակ «Էխո-1»։ Շնորհիվ մեծ չափի և հայելու մակերեւույթի շատ լավ էր տեսանելի Երկրից գիշերը - բարձր անդրադարձելության ընդունակությունը արևային ճառագայթների նրան դարձրել է ամենալուսավոր արբանյակը։ Այն ժամանակ, երբ Բայկանուրի շուրջը պտտվում էր «Սպուտնիկ-5», ավելի բարձր ուղեծրում թռչում էր թեթև նկատելի «Էխո-1»։ Այդ պահին, ինչ-որ պատճառով Բելկան և Ստրելկան սկսեցին ընկերական հաչել։ Դիտորդների մոտ տպավորություն է ստեղծվում, թե շները հաչում են ամերիկյան արբանյակին, որը տվել է զավեշտական իրավիճակ[6][7]։

Կյանքը թռիչքից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելկայի և Ստրելկայի երկարատև կյանքն անցել է մեծավանդակ համալսարան ավիացոն և տիեզերական բժշկություննում։ Ընդ որում նրանց տարել են մանկապարտեզ, դպրոց և մանկական տներ ցուցադրելու։ Մի քանի ամիս հետո Ստրելկան բերեց սերունդ։ Վեց ձագերն էլ առողջ էին։ Նրանցից մեկը էգ էր, որի անունը Պուշինկա էր, Նիկիտա Խրյուշեվը նրան նվիրել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդի Ժակլինին և իր աղջիկ Քերոլայնին։ Բելկան և Ստրելկան ապրել են մինչև խոր ծերություն և մահացել են իրենց մահով։ Այդ շների խրտվիլակը գտնվում է Մոսկվայի տիեզերագնացության թանգարանում։

Արվեստի ստեղծագործություններ և մասսայական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելկա և Ստրելկայի արտամղման բեռնարկղը տիեզերագնացության թանգարանում

Թռիչքից հետո Բելկան և Ստրելկան նշանավոր դարձան։ Նրանց մասին նկարեցին ֆիլմեր, նրանց հիշատակին արտադրվեցին նամականիշեր նրենց նկարներով։ Նրանց անուները դարձան մարդու համար տիեզերքի հետ կապված մեծ ձեռքբերում։ Բնականաբար առանց հեգնանքի և սարկազմի չեղավ. այդ օրերին խորհրդային համակարգում կար այսպիսի մի անեկդոտ. «Արբանյակի մեկնարկը շների հետ գիտականորեն ապացուցվել է, որ ցանկացած շան կարելի է բարձրացնել մինչև անմատչելի բարձրության»։

Բելկան տիեզերագնացության թանգարանում

Այդ թեմայով բազմաթիվ ֆիլմեր են նկարվել, հիմնականում վավերագրական ֆիլմեր։ 2004 թվականին «Օբյեկտ Մեդիա» ԲԲԸ նկարել է կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ժապավեն «Աստղային հեքիաթ»-ը, այդ պատմությունում Բելկան և Ստրելկան դուրս են գալիս, որպես գլխավոր գործող անձինք։ Այդ մուլտֆիլմը նկարվել է հեռավոր մոլորակում, որը մի քիչ նման է Երկիր մոլորակին։ Ձայների ձևակերպուման համար օգտագործվել է Մեգապոլիս խմբի «Բելկա և Ստրելկա» երգը[8]։

Կերամիկական հրթիռներ, շների նկարներով

Անիմացիոն ստուդիա «Տոնբողս»-ը 2008 թվականին նկարեց «Բելկայի և Ստրելկայի իրական արկածները»[9][10]։

2010 թվականի մարտի 18-ին, Բելկայի և Ստրելկայի թռիչքի 50-րդ ամյակին, ստուդիա «Ազգային կինոկենտրոնը» ազատ արձակեց առաջին ռուսական լիամետրաժ համակարգչային անիմացիոն «Բելկա և Ստրելկա» ֆիլմը։ «Աստղային շնիկները», առաջինն են ռուսական անիմացիոն 3Դ ֆորմատով (ռեժիսորներ Սվետոսլավ Ուշակով և Իննա Եվլաննիկովա)։ Մուլտֆիլմը նախատեսված է մանկական լսարանի և ունի որոշ պատմական տվյալների հետ անհամապատասխանություններ։ Չկա ոչ մի տարիքային սահմանափակում

2010 թվականի օգոստոսի 19-ին Google լոգոնի կողմից նախագծվել է Բելկայի և Սրելկայի տարելիցի ոճով թռիչքը տարածության մեջ[11][12]։

50-ամյակին ռուս փոստի հիշատակելի նամականիշը սկսվեց թողարկվել[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 55 лет космонавтики за 55 секунд
  2. «Собачий космос II» (ռուսերեն) — Сайт Светлояр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Игорь Осипчук «Факты»» (ռուսերեն) — mozg.tomsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Хроника освоения космоса» (ռուսերեն) — «Космический мир». Информация о российском космосе. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Документальный фильм «Белка, Стрелка и др» 0:27
  6. Антон Первушин. — Электронная версия журнала «Наука и жизнь». № 3, 2011 год««Задачу выполнил. Гагарин» Раздел «Корабль»» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  7. ««Белка и Стрелка облаяли американский спутник»» (ռուսերեն) — Газета «Сегодня. UA» № 224 (1569) за 04.10.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  8. ««Звёздная сказка»» (ռուսերեն) — RuTube. Канал kefir_n. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Настоящие приключения Белки и Стрелки
  10. ««Настоящие приключения Белки и Стрелки» на телеканале GAMELAND TV» (ռուսերեն) — Служба распространения пресс-релизов «Press-release.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Aug 19, 2010 Anniversary of Belka and Strelka Space Flight - (Russia)» (անգլերեն) — «Google Doodles» 2010 July - September. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  12. Белка и Стрелка на логотипе «Google» 19 августа 2010 года
  13. «Каталог марок. № 1455. 50 лет космическому полёту Белки и Стрелки». rusmarka.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուրջյան Ա. Ա., Դեմին Ն. Ն., Տուտոչկինա Լ. Տ. և др. Կենդանիների արյան և մեզի բիոքիմիական հետազոտություն, տիեզերանավերի կատարված թռիչքը // Տիեզերական կենսաբանության հիմնախնդիրը.-Մ.: Գիտությունների ազգային ակադեմիա ԽՍՀՄ, 1962.-Տ. 1.-Ս. 152-160:
  • Սիսակյան Ն. Մ., Պարին Վ. Վ., Չերնիգովսկիյ Վ. Ն., Եզդովսկիյ Վ. Ի.: Որոշ խնդիրներ հետազոտություններ արտաքին տարածությունում // Խնդիրները տիեզերական կենսաբանության.-Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962.-Ս. 1.-Ս. 5-16.
  • Շաշկով Վ. Ս., Անտիպով Վ. Վ., Րաուշեբախ Մ. Օ. և ուրիշներ։ Տիեզերական թռիչքների ազդեցությունը կենդանիների արյան վրա // Տիեզերական կենսաբանության խնդիրները։ -Մ. Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962:- Տ. 1.258-264
  • Յազդովսկիյ Վ. Ի.- Մոսկվայի պետական գիտահետազոտական ինստիտուտ, 1990։ Ձեռագիր ր.
  • Յազդովսկիյ Վ. Ի., Գազենկո Օ. Գ., Սերապյան Ա. Դ. և ուրիշներ։ Հետազոտումը ապրելու հավանակության և կենդանիների կենսագործունեությոան ընթացքում երկար թռիչքի ծրագիրը «Դ»։ Երկրորդ փուլ:- Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1959:- 263 ս.
  • Յակովլեն Վ. Վ. Որոշ ցուցանիշների ծայրամասային ուսումնասիրությունը շների մոտ թռիչքից առաջ և հետո տիեզերական տարածության մեջ // Տիեզերական կենսաբանության խնդիրները։ - Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962:- Տ. 1. 166-170:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]