Դեկտեմբեր ամսվա օրերը
Դեկտեմբերի 1
Ծիծեռնավանքը Քաշաթաղի շրջանում
Աշխարհում նշվում է ՁԻԱՀ -ի դեմ պայքարի միջազգային օրը։
Դեկտեմբերի 3
Մովսես Գորգիսյանի կիսանդրին Երևանի Շենգավիթ համայնքում, քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան, 2014
1818 թ. – Իլինոյսը դարձավ ԱՄՆ -ի 21-րդ նահանգը:
1883 թ. – ծնվել է Անտոն Վեբերնը , ավստրիացի կոմպոզիտոր (մահ. 1945 թ.):
1919 թ. – մահացել է Օգյուստ Ռենուարը , ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ (ծն. 1841 թ.):
1948 թ. – ծնվել է Օզզի Օսբորնը , բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը:
1961 թ. – ծնվել է Մովսես Գորգիսյանը , հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Արցախյան շարժման առաջնորդներից մեկը, Հայաստանի ազգային հերոս (մահ. 1990 թ.):
1967 թ. – կատարվեց սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը:
1984 թ. – Հնդկաստանի Բհոպալ քաղաքի Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 3000 մարդ:
1990 թ. – մահացել է Վալյա Սամվելյանը , հայ ճանաչված երգչուհի (ծն. 1937 թ.):
1997 թ. – Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվեց համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին:
Դեկտեմբերի 4
1676 թ. – տեղի ունեցավ Լունդեի ճակատամարտը, դանիա -շվեդական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1875 թ. – ծնվել է Ռայներ Մարիա Ռիլկեն , ավստրիացի բանաստեղծ (մահ. 1926 թ.)։
1909 թ. – հիմնվեց տափօղակով հոկեյի ամենահին ակումբը՝ Մոնրեալ Կանադիենսը ։
1963 թ. – ծնվել է Սերգեյ Բուբկան , ուկրաինացի մարզիկ, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի և աշխարհի հնգակի չեմպիոն, 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ։
1969 թ. – ծնվել է Ջեյ Զին , ամերիկացի ռեփեր։
1987 թ. – մահացել է Ռուբեն Մամուլյանը , ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր , կինոյում մի շարք նորարությունների հեղինակ (ծն. 1897 թ.)։
2003 թ. – հայկական պատմաբանները և հնագետները Ջուղայի խաչքարերի ոչնչացման առթիվ միջազգային կազմակերպություններին համապատասխան պաշտոնական բողոք ներկայացրեցին։
2007 թ. – մահացել է Զարուհի Դոլուխանյանը , հայ օպերային երգչուհի (ծն. 1918 թ.)։
Դեկտեմբերի 5
Կլոդ Մոնեի «Կաչաղակ» կտավ
1791 թ. – մահացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը , ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1756 թ.)։
1901 թ. – ծնվել է Ուոլթ Դիսնեյը , ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար (մահ. 1966 թ.)։
1918 թ. – սկսվեց Հայ-վրացական պատերազմը Լոռվա համար։
1921 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
1926 թ. – մահացել է Կլոդ Մոնեն , ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից (ծն. 1840 թ.)։
1936 թ. – լուծարվեց Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը , Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։
1952 թ. – Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) իջավ, որը ցրվեց միայն 4 օր անց, ծխի հետևանքով մահացավ մոտ 12 000 մարդ։
1957 թ. – ջուր իջեցվեց խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, աշխարհում առաջին միջուկային շարժիչով վերջրյա նավը։
1965 թ. – ծնվել է Վահան Արծրունին , հայ երաժիշտ, երգահան։
Դեկտեմբերի 6
Հմայակ Սիրաս, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան
Դեկտեմբերի 7
երկրաշարժից փլուզված շենք Գյումրիում
1598 թ. – ծնվել է Լորենցո Բերնինին , իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ (մահ. 1680 թ.)
1787 թ. – Դելավերը դարձավ ԱՄՆ -ի առաջին նահանգը։
1845 թ. – մահացել է Ռուստամ Ռազան , Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծն. 1780 թ.)։
1928 թ. – ծնվել է Նոամ Չոմսկին , ամերիկացի լեզվաբան , փիլիսոփա , քաղաքական ակտիվիստ
1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Փերլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ ։
1943 թ. – ընդունվեց Լիբանանի դրոշը ։
1944 թ. – Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։
1971 թ. – ծնվել է Վլադիմիր Հակոբյանը , հայ ճանաչված շախմատիստ ։
1988 թ. – Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ , մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեցին, անօթևան մնացին ավելի քան կես միլիոն մարդ։
Դեկտեմբերի 8
ԱՊՀ-ի դրոշ
մ.թ.ա. 65 թ. – ծնվել է Հորացիոսը , հին հռոմեացի նշանավոր գրող (մահ. մ.թ.ա. 8 թ.)։
1496 թ. – մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին , հայ նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծն. մոտ. 1420 թ.)։
1723 թ. – ծնվել է Փոլ Անրի Հոլբախը , ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մահ. 1789 թ.)։
1903 թ. – մահացել է Հերբերտ Սփենսերը , անգլիացի փիլիսոփա , հոգեբան , սոցիոլոգ , պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1820 թ.)։
1922 թ. – ծնվել է Լյուսյեն Ֆրոյդը , գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մահ. 2011 թ.)։
1930 թ. – ծնվել է Մաքսիմիլիան Շելլը , ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մահ. 2014 թ.)։
1970 թ. – մահացել է Աբրահամ Ալիխանովը , հայ նշանավոր ֆիզիկոս , ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1904 թ.)։
1991 թ. – նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը ։
1991 թ. – Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ -ից։
Դեկտեմբերի 13
Վալերի Բրյուսով
1386 թ. – ծնվել է Դոնատելլոն , իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից (մահ. 1466 թ.):
1797 թ. – ծնվել է Հայնրիխ Հայնեն , գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ (մահ. 1856 թ.):
1864 թ. – սկսվեց Պարագվայի պատերազմը :
1873 թ. – ծնվել է Վալերի Բրյուսովը , ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան (մահ. 1924 թ.):
1937 թ. – Չինաստանի Նանկին քաղաքում ճապոնացի զինվորների կողմից սկսվեց կազմակերպված զանգվածային սպանդ. սպանվեց մոտ 200 000 մարդ:
1940 թ. – մահացել է Ստեփան Աղաջանյանը , հայ դասական գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (ծն. 1863 թ.):
1941 թ. – Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի հեղեղման հետևանքով մահացավ մոտ 7000 մարդ:
1974 թ. – Մալթան հայտարարվեց հանրապետություն :
1989 թ. – ծնվել է Թեյլոր Սվիֆթը , ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի:
2003 թ. – ձերբակալվեց Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը :
Դեկտեմբերի 14
Ռուալ Ամունդսեն
1812 թ. – ավարտվեց ռուս-ֆրանսիական պատերազմը։
1883 թ. – ծնվել է Մորիհեյ Ուեսիբան , Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր (մահ. 1969 թ.)։
1900 թ. – համարվում է Քվանտային մեխանիկայի ստեղծման օրը։
1911 թ. – Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասավ Հարավային բևեռ ։
1922 թ. – ծնվել է Նիկոլայ Բասովը , ռուս ֆիզիկոս , քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2001 թ.)։
1936 թ. – ծնվել է Տիգրան Լևոնյանը , հայ ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր (մահ. 2004 թ.)։
1947 թ. – մահացել է Գուրգեն Ալեմշահը , հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր (ծն. 1907 թ.)։
1987 թ. – հիմնվեց Համասը , պաղեստինյան իսլամական կուսակցություն։
1995 թ. – ավարտվեց մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը ։
Դեկտեմբերի 16
Creative Commons արտոնագրերի նշան
Աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը :
1775 թ. – ծնվել է Ջեյն Օսթինը , անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր, (մահ. 1817 թ.):
1866 թ. – ծնվել է Վասիլի Կանդինսկին , ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից, (մահ. 1944 թ.):
1899 թ. – հիմնվեց «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը:
1965 թ. – մահացել է Վիլյամ Սոմերսեթ Մոեմը , անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, (ծն. 1874 թ.):
1966 թ. – մահացել է Արտավազդ Ավագյանը , հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան, (ծն. 1907 թ.):
1971 թ. – ծնվել է Փոլ վան Դայկը , գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր:
1991 թ. – Ղազախստանը անկախացավ ԽՍՀՄ -ից:
1997 թ. – «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխվեցին:
2002 թ. – հրապարակվեցին Creative Commons արտոնագրերը :
Դեկտեմբերի 19
Արվիդաս Սաբոնիս
1906 թ. – ծնվել է Արտաշես Շահինյանը , հայ մաթեմատիկոս , ակադեմիկոս և մանկավարժ (մահ. 1978 թ.)։
1909 թ. – ստեղծվեց «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը։
1944 թ. – լույս տեսավ ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթի առաջին համարը։
1946 թ. – սկսվեց Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև։
1964 թ. – ծնվել է Արվիդաս Սաբոնիսը , լիտվացի նշանավոր բասկետբոլիստ , աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ», ՖԻԲԱ -ի փառքի սրահի անդամ։
1996 թ. – մահացել է Մարչելո Մաստրոյանին , իտալացի ճանաչված դերասան (ծն. 1924 թ.)։
1997 թ. – տեղի ունեցավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան, որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը՝ ստանալով 11 Օսկար ։
2004 թ. – մահացել է Ռենատա Տեբալդին , իտալացի ճանաչված օպերային երգչուհի (ծն. 1924 թ.)։
Դեկտեմբերի 20
Նիկողայոս Մառը Անիի ավերակների մոտ
1864 թ.՝ ծնվել է Ստեփան Եգիզարովը , հայ օպերային երգիչ, բաս - բարիտոն (մահ. 1938 թ.)։
1920 թ.՝ ծնվել է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանը ։
1880 թ.՝ տեղի ունեցավ Բրոնքհորսթփրեյթի բախումը, առաջին անգլո -բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1934 թ.՝ մահացել է Նիկողայոս Մառը , արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ (ծն. 186 թ.)։
1938 թ.՝ ԽՍՀՄ -ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները։
1946 թ.՝ տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է)։
1968 թ.՝ մահացել է Ջոն Ստայնբեքը , ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, Պուլիցերյան մրցանակի և Նոբելյան մրցանակի դափնեկիր։
1988 թ.՝ ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը՝ խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր ։
1996 թ.՝ մահացել է Կարլ Սագանը , ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող (ծն. 1934 թ.)։
1999 թ.՝ Պորտուգալիան Մակաոն հանձնեց Չինաստանին ։
Դեկտեմբերի 21
Գարեգին Նժդեհ
1375 թ. – մահացել է Ջովաննի Բոկաչչոն , իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծն. 1313 թ.):
1851 թ. – ծնվել է Արփիար Արփիարյանը , արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր (մահ. 1908 թ.):
1913 թ. – ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը :
1937 թ. – տեղի ունեցավ առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):
1955 թ. – մահացել է Գարեգին Նժդեհը ՝ հայ մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչներից մեկը, ազգային ազատագրական պայքարի երախտավորներից մեկը (ծն. 1886 թ.);
1964 թ. – մահացել է Մովսես Արազին , հայ գրող, արձակագիր, նաև թարգմանիչ (ծն. 1878 թ.):
1967 թ. – ծնվել է Միխեիլ Սաակաշվիլին , վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ:
1968 թ. – Ապոլո 8 տիեզերանավը Երկրից Լուսին թռիչք կատարեց. դարձավ առաջին տիեզերանավը, որ ապահով վերադարձավ Լուսնից:
Դեկտեմբերի 22
Ջակոմո Պուչինի
1790 թ. – 1787-1791 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր։
1858 թ. – ծնվել է Ջակոմո Պուչինին , իտալացի մեծանուն երգահան (մահ. 1924 թ.)։
1882 թ. – ծնվել է Արսեն Տերտերյանը , հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ. 1953 թ.)։
1894 թ. – սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ։
1919 թ. – ԱՄՆ -ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշևիկների հետ կապի համար։
1941 թ. – մահացել է Հակոբ Հովհաննիսյանը , հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ծն. 1875 թ.)։
1972 թ. – մահացել է Մկրտիչ Արմենը , հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1906 թ.)։
2001 թ. – ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին՝ CC անունով կատուն։
Դեկտեմբերի 24
Գուրգեն Յանիկյան
1777 թ. – Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին՝ Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին։
1868 թ. – ծնվել է Էմանուել Լասկերը , գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մահ. 1941 թ.)։
1895 թ. – ծնվել է Գուրգեն Յանիկյանը , հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից (մահ. 1984 թ.)։
1906 թ. – ծնվել է Ջեյմս Հադլեյ Չեյզը , անգլիացի դետեկտիվ գրող (մահ. 1985 թ.)։
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը։
1919 թ. – սկսվել են Ագուլիսի ջարդերը ։
1951 թ. – Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից ։
1974 թ. – մահացել է Իդա Քարը (Քարամյան), հայ լուսանկարիչ (ծն. 1908 թ.)։
1981 թ. – ծնվել է Դիմա Բիլանը , ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող։
1997 թ. – մահացել է Տոսիրո Միֆունեն , ճապոնացի դերասան, հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից (ծն. 1920 թ.)։
Դեկտեմբերի 25
Գրիգորյան տոմարով նշվում է Սուրբ ծնունդը ։
Սուրբ Ծննդյան թեմայով նկար
1642 թ. – ծնվել է Իսահակ Նյուտոնը , անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս , մաթեմատիկոս , աստղագետ , ալքիմիկոս , փիլիսոփա և աստվածաբան (մահ. 1727 թ.)։
1920 թ. – Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Լեռնահայաստան , Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։
1927 թ. – ծնվել է Ռամ Նարայանը , հնդիկ նշանավոր երաժիշտ։
1930 թ. – ծնվել է Արմենակ Ալաջաջյանը , հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (մահ. 2017 թ.)։
1962 թ. – տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։
1979 թ. – սկսվեց Աֆղանական պատերազմը ։
1991 թ. – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց։
1991 թ. – Ուզբեկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
Դեկտեմբերի 26
Արմեն Տիգրանյան
1831 թ. – Միլանում կայացավ Վինչենցո Բելլինիի Նորմա նշանավոր օպերայի առաջնախաղը:
1879 թ. – ծնվել է Արմեն Տիգրանյանը , հայ մեծանուն երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր (մահ. 1950 թ.):
1909 թ. – ծնվել է Հրանտ Բատիկյանը , հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1983 թ.):
1972 թ. – մահացել է Հարի Թրումենը , ԱՄՆ -ի 33-րդ նախագահը (ծն. 1884 թ.):
1977 թ. – մահացել է Հովարդ Հոուքսը , ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (ծն. 1896 թ.):
1991 թ. – պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը :
2004 թ. – Հնդկական օվկիանոսում ավերիչ երկրաշարժ և ցունամի եղավ, որի հետևանքով զոհվեց մոտ 230 000 մարդ:
2010 թ. – մահացել է Կիմ Երիցյանը , թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (ծն. 1930 թ.):
Դեկտեմբերի 27
Գևորգ Աճեմյան
1904 թ. – ծնվել է Սողոմոն Տարոնցին , հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 1971 թ.):
1910 թ. – ծնվել է Գեորգի Գաուզեն , Խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս, ԽՍՀՄ -ում էկոլոգիայի հիմնադիրներից մեկը (մահ. 1986 թ.):
1923 թ. – ծնվել է Գուստավ Էյֆելը , ֆրանսիացի նշանավոր ճարտարագետ, աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակի հեղինակը (մահ. 1923 թ.):
1945 թ. – սկսեց գործել Արժույթի միջազգային հիմնադրամը :
1948 թ. – ծնվել է Ժերար Դեպարդիեն , ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր:
1956 թ. – Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը :
1998 թ. – մահացել է Գևորգ Աճեմյանը , հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիրներից (ծն. 1932 թ.):
2008 թ. – իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսեցին իսլամական Համաս խմբավորման դեմ:
Դեկտեմբերի 28
կադր առաջին ցուցադրված «Աշխատավորների ելքը ֆաբրիկայից» ֆիլմից
Դեկտեմբերի 31
Ամանորյա հրավառություն
1621 թ. – Երեսնամյա պատերազմի ժամանակ Չեխիայի Նիկոլսբուրգ քաղաքում հրադադարի պայմանագիր կնքվեց։
1948 թ. – ծնվել է Դոննա Սամմերը , ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող (մահ. 2012 թ.)։
1968 թ. – առաջին գերձայնային ինքնաթիռ «Տու-144»-ով թռիչք կատարվեց։
1980 թ. – մահացել է Ռաուլ Ուոլշը , ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը (ծն. 1887 թ.)։
1990 թ. – մահացել է Վասիլի Լազարևը , խորհրդային տիեզերագնաց , Խորհրդային Միության հերոս (ծն. 1928 թ.)։
1994 թ. – ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսեցին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը։
1999 թ. – Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց և Վլադիմիր Պուտինը դարձավ նախագահ։
2009 թ. – մահացել է Միքայել Վարդանովը , հայազգի ռեժիսոր վավերագրական կինոյի վարպետ, օպերատոր և սցենարիստ (ծն. 1937 թ.)։