Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 13
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 13

- 1386 թ. – ծնվել է Դոնատելլոն, իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից (մահ. 1466 թ.):
- 1797 թ. – ծնվել է Հայնրիխ Հայնեն, գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ (մահ. 1856 թ.):
- 1864 թ. – սկսվեց Պարագվայի պատերազմը:
- 1873 թ. – ծնվել է Վալերի Բրյուսովը, ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան (մահ. 1924 թ.):
- 1937 թ. – Չինաստանի Նանկին քաղաքում ճապոնացի զինվորների կողմից սկսվեց կազմակերպված զանգվածային սպանդ. սպանվեց մոտ 200 000 մարդ:
- 1940 թ. – մահացել է Ստեփան Աղաջանյանը, հայ դասական գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (ծն. 1863 թ.):
- 1941 թ. – Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի հեղեղման հետևանքով մահացավ մոտ 7000 մարդ:
- 1974 թ. – Մալթան հայտարարվեց հանրապետություն:
- 1989 թ. – ծնվել է Թեյլոր Սվիֆթը, ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի:
- 2003 թ. – ձերբակալվեց Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը: