Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 25
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 25
Գրիգորյան տոմարով նշվում է Սուրբ ծնունդը։
- 1642 թ. – ծնվել է Իսահակ Նյուտոնը, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան (մահ. 1727 թ.)։
- 1920 թ. – Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։
- 1927 թ. – ծնվել է Ռամ Նարայանը, հնդիկ նշանավոր երաժիշտ։
- 1930 թ. – ծնվել է Արմենակ Ալաջաջյանը, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (մահ. 2017 թ.)։
- 1962 թ. – տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։
- 1979 թ. – սկսվեց Աֆղանական պատերազմը։
- 1991 թ. – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց։
- 1991 թ. – Ուզբեկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։