Արտավազդ Ավագյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտավազդ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8 (21), 1907 Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 16, 1966 (59 տարեկան) Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաբան |
Հաստատություն(ներ) | Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Արտավազդ Արշակի Ավագյան (հուլիսի 8 (21), 1907, Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1966, Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թվականին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թվականից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (1949)
- Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1941, 1951)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ ![]() |
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 1966 մահեր
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կենսաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Նորաշեն (Տավուշի մարզ) գյուղում ծնվածներ