Կաղապար:Այսօր/Ապրիլի 27
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Ապրիլի 27
- 224 թ. – Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի արքա Արտաշիր Պապականը պարտության մատնեց պարթևական զորքին՝ կործանելով Պարթև Արշակունիների թագավորությունը:
- 1521 թ. – Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆեռնան Մագելանին (ծն. 1480 թ.)։
- 1749 թ. – մահացել է Մխիթար Սեբաստացին, հայ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր (ծն. 1676 թ.)։
- 1791 թ. – ծնվել է Սեմյուել Մորզեն, ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ստեղծողը (մահ. 1872 թ.)։
- 1908 թ. – Լոնդոնում մեկնարկեցին չորրորդ Ամառային օլիմպիական խաղերը։
- 1909 թ. – գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
- 1914 թ. – ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը (մահ. 1984 թ.)։
- 1927 թ. – մահացել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1892 թ.)։
- 1960 թ. – Տոգոլենդ պետության մի մասը անկախացավ Ֆրանսիայից՝ դառնալով Տոգո։