Կաղապար:Այսօր/Հունվարի 3
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 3
- 1851՝ ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի հանգամանքը։
- 1901՝ մահացել է Սրբուհի Տյուսաբը, արևմտահայ կին գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ, առաջին հայ վիպասանուհի։
- 1923՝ մահացել է Յարոսլավ Հաշեկը, չեխ նշանավոր գրող-երգիծաբան, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրվածքի հեղինակը։
- 1956՝ ծնվել է Մել Գիբսոնը, ավստրալա-ամերիկյան հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- 1959՝ Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։
- 1969՝ ծնվել է Միխայել Շումախերը, «Ֆորմուլա 1» մարզաձևի գերմանացի աշխարհահռչակ վարորդ, աշխարհի յոթակի չեմպիոն։
- 1973՝ մահացել է Գրիգոր Արեյանը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1899 թ.)։
- 1991՝ արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»։
- 1993՝ Ջորջ Հ. Ու. Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին։
- 1994՝ Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց. մահացավ 126 մարդ։