Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 7
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 7

- 1598 թ. – ծնվել է Լորենցո Բերնինին, իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ (մահ. 1680 թ.)
- 1787 թ. – Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։
- 1845 թ. – մահացել է Ռուստամ Ռազան, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծն. 1780 թ.)։
- 1928 թ. – ծնվել է Նոամ Չոմսկին, ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ
- 1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Փերլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
- 1943 թ. – ընդունվեց Լիբանանի դրոշը։
- 1944 թ. – Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։
- 1971 թ. – ծնվել է Վլադիմիր Հակոբյանը, հայ ճանաչված շախմատիստ։
- 1988 թ. – Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեցին, անօթևան մնացին ավելի քան կես միլիոն մարդ։