Ռուստամ Ռազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Ռազա
Roustam - Vernet.jpg
Ծնվել է 1783
Ծննդավայր Թբիլիսի
Մահացել է դեկտեմբերի 7, 1845({{padleft:1845|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:7|2|0}})
Մահվան վայր Դուրդան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Վրաստան
Flag of Egypt.svg Եգիպտոս
Ազգություն հայ
Մասնագիտություն թիկնապահ
Roustam Raza Վիքիպահեստում
Ռուստամ Ռազա

Ռուստամ կամ Ռուստամ Ռազա (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) (1783, Թբիլիսի - դեկտեմբերի 7, 1845, Դուրդան), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը։ Ազգությամբ հայ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում։ 13 տարեկանում գերել են թաթարները, վաճառել ստրկության, ընկել է Եգիպտոս և դարձել մամլուք։ Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին։ Փարիզում եղել է Նապոլեոնի անձնական պահապանը, ուղեկցել նրան բոլոր արշավանքների ժամանակ։ 16 տարի նվիրվածությամբ ծառայել Նապոլեոնին և վայելել նրա վստահությունը։ Նապոլեոնի Էլբա կղզի աքսորվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից, անցել է Թեհրան, որտեղից էլ՝ Թիֆլիս։ Այստեղ արժանացել է Կովկասի կառավարչապետ Ա. Երմոլովը։ Մասնակցել է 1826-1828 ռուս-պարսկական պատերազմին, եղել է հեծյալ ջոկատի հրամանատար։ Արցախի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում։ 1840 թվականին վերադարձել Ֆրանսիա, մասնակցել է Նապոլեոնի աճյունը Սուրբ Հեղինեից Փարիզ տեղափոխելուն։ Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է Դուրդանում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները։[1]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина» / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]