Կաղապար:Այսօր/Մայիսի 4
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 4

- 1715 թ. – Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը։
- 1928 թ. – ծնվել է Հոսնի Մուբարաքը, Եգիպտոսի 4-րդ նախագահը: 2011 թ. Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերից հետո հրաժարական է տվել։
- 1929 թ. – ծնվել է Օդրի Հեփբերնը, հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ: (մահ. 1993 թ.)։
- 1932 թ. – հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով։
- 1949 թ. – ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ։
- 1955 թ. – մահացել է Ջորջե Էնեսկուն, ռումինացի նշանավոր երգահան, ջութակահար, համարվում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1881 թ.)։
- 1979 թ. – Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը, ստացել է «երկաթյա լեդի» մականունը։
- 1979 թ. – ծնվել է Կարեն Խուրշուդյանը, հայ բանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ։
- 2009 թ. – Շառլ Ազնավուրը նշանակվեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։