Jump to content

Մայքլ Հակոբ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայքլ Հակոբ Հակոբյան
անգլ.՝ J. Michael Hagopian
Ծնվել էհոկտեմբերի 20, 1913(1913-10-20)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 2010(2010-12-10)[1] (97 տարեկան)
Մահվան վայրԹաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր
IMDbID ID 2062776

Մայքլ Հակոբ Հակոբյան (անգլ.՝ J. Michael Hagopian, հոկտեմբերի 20, 1913(1913-10-20), Խարբերդ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 10, 2010(2010-12-10)[1], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին մանկահասակ Հակոբյանը փրկվել է՝ թուրք զինվորներից թփի մեջ պահվելով[2]։ Այնուհետև նա և մայրը փախել են Ֆրեզնո։ Հարվարդի համալսարանում Հակոբյանը պաշտպանել է միջազգային հարաբերությունների գծով դոկտորական։

Որպես ֆիլմերի հեղինակ՝ նա երկու Emmy մրցանակներ է ստացել Հայոց ցեղասպանության վկաների մասին The Forgotten Genocide ֆիլմի համար, որն առաջին լիամետրաժ ֆիլմն էր Եղեռնի թեմայով, և ներառում էր Հակոբյանի քսան տարվա տքնաջան աշխատանքը։

1979 թվականին հիմնել է Հայկական ֆիլմերի հիմնադրամը, որը հավաքագրում է Եղեռնի զոհերի դոկումենտալ պատմությունները։ 2008 թվականին իննսունհինգամյա Հակոբյանը թողարկեց «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր յոթանասուներորդ ֆիլմը[3]։

Այլ մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arpa Lifetime Achievement Award,
  • Armin T. Wegner Humanitarian Award, 2006,
  • Jewish World Watch's 'I Witness' Award for dedicating his professional life to chronicling the history of the Armenian people and commemorating victims of the Armenian Genocide.
  • The River Ran Red (2008)
  • Ararat Beckons (1995)
  • The Armenian Genocide (1991)
  • Strangers in a Promised Land (1984)
  • The Forgotten Genocide (1975)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]