Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 20
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 20
- 1842 թ. – տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան։
- 1916 թ. – Սևաստոպոլում պայթեց «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը։
- 1921 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից իր զորքերը հանելով Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստորեն թուրքերին տրվեց հայկական նոր կոտորածների հնարավորություն։
- 1925 թ. – մահացել է Արմենակ Եկարյանը, հայ ազատագրման շարժման գործիչ, 1915-ի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից (ծն. 1870 թ.)։
- 1968 թ. – ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացավ հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։
- 1970 թ. – տեղի ունեցավ ԽՍՀՄ ամենահայտնի «ՍպորտԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը։
- 1971 թ. – ծնվել է Սնուփ Դոգը, ամերիկացի ռեփեր։
- 1982 թ. – Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հաառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 66 մարդ, ևս 61-ը վիրավորվեցին։
- 1994 թ. – տպագրվեց «9-րդ հրաշալիք» թերթի առաջին համարը։