Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 28
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 28

- 1612 թ. – Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը։
- 1869 թ. – ԱՄՆ-ում արտոնագրվեց մաստակ (ծամոն)։
- 1895 թ. – Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները դրեցին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ։
- 1895 թ. – Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին։
- 1908 թ. – Միջերկրական ծովում (էպիկենտրոնը՝ Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի ունեցավ երկրաշարժ, ինչի հետևանքով ըստ տարբեր հաշվարկների մահացավ 100-200 000 մարդ։
- 1928 թ. – մահացել է Գեորգի Յակուլովը, ազգությամբ հայ, ռուս նկարիչ, արվեստի տեսաբան (ծնվ. 1884 թ.)։
- 1948 թ. – մահացել է Հակոբ Գյուրջյանը, հայ նշանավոր քանդակագործ (ծն. 1881 թ.)։
- 2007 թ. – Նեպալը հայտարարվեց Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն։