Կաղապար:Այսօր/Փետրվարի 22
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 22
- 1819 թ. – ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան:
- 1938 թ. – ծնվել է Արտավազդ Փելեշյանը, հայ նշանավոր ռեժիսոր-վավերագրող:
- 1940 թ. – ծնվել է Արշակ Սադոյանը, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր:
- 1941 թ. – մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը, կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ (ծն. 1891 թ.):
- 1952 թ. – ծնվել է Ջեյմս Բաղյանը, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը:
- 1974 թ. – ծնվել է Ջեյմս Բլանտը, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական:
- 1988 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
- 2011 թ. – թողարկվեց Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը: