Ջեյմս Բաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox astronaut.png
Ջեյմս Բաղյան
James Philipp Bagian
James Philipp Bagian.jpg
Ջեյմս Բաղյան
Բնօրինակ անուն ազգանուն James Philipp Bagian
Ի ծնե Ջեյմս Ֆիլիպի Բաղյան
Պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն ՆԱՍԱ ՆԱՍԱՏիեզերագնաց,
բժիշկ կենսաբան
Զինվորական կոչում ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերի Գնդապետ Գնդապետ,
ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժեր Ռազմա-օդային ուժեր,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Առաքելություն 1980 NASA Group,
«Դիսքավերի» (STS-29) «Դիսքավերի» (STS-29),
«Կոլումբիա» (STS-40) «Կոլումբիա» (STS-40)
Տիեզերքում անցկացրած ժամանակը 14 օր, 1 ժամ, 53 րոպե
Ծնվել է փետրվարի 22, 1952 (71 տարեկան)
Ծննդավայր {Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա նահանգ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն հայ
Կրթություն Drexel University (Մասնավոր հետազոտական ​​համալսարան),
Թոմաս Ջեֆերսոնի համալսարան
Ամուսին Թանդի Մ. Բաղյան (Բենսոն)
Պարգևներ «Տիեզերական թռիչք»-ի մեդալ «Տիեզերական թռիչքի համար» մեդալ «Բացառիկ նվաճումների համար» մեդալ

Ջեյմս Ֆիլիպ Բաղյան (Քունդեբաղյան)(անգլ.՝ James Philipp Bagian, փետրվարի 22, 1952(1952-02-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին՝ ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա նախնիների ազգանունը եղել է Քունդեբաղյան, որն ԱՄՆ-ի ներգաղթային ծառայության աշխատակիցները կրճատել և դարձրել են Բաղյան[1]։

Ջեյմս Բաղյանի հորական պապը՝ Նազարեթ Քունդեբաղյանը, ԱՄՆ է գաղթել 1913 թվականին Արաբկիրից։ ԱՄՆ-ում նա ամուսնացել է Մալաթիայից ավելի վաղ՝ 1908 թվականին, գաղթած Սաթենիկի հետ։ Ջեյմս Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, ինչպես նաև նրա եղբայրներն ու քույրերը հարյուր տոկոսով հայ են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Ջեյմսի մայրը գերմանուհի է[1]։ Հայրը նույնպես օդաչու է եղել։

2022 թ․ սեպտեմբերին Ջեյմս Բաղյանն առաջին անգամ այցելել է Հայաստան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է «Drexel» համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թվականին, պաշտպանելով թեզը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1978 թվականներին մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982 թվականից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում։

1973 թվականին որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի «3Մ» գործարանում։ 1976-1978 թվականներին ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել։ 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։

1986 թվականին ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987 թվականին՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր։ 1980 թվականի հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։

Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միության, Ալֆա և օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի և այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ։

Թռիչք «Դիսքավերի» տիեզերանավով[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։

Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ է անցկացրել տիեզերքում։

Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ տիեզերագնացն ամուսնացած է ամերիկուհի Թանդի Բաղյանի (Բենսոնի) հետ։ Նրանք 4 զավակ ունեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

«Դիսքավերի» (STS-29) «Դիսքավերի» (STS-29),
(ձախից-աջ՝) Ջեյմս Բաղյան (Թռիչքի ծրագրի N1 մասնագետ), Ջ. Բլահա, Ռ. Սպինգեր, Մ. Քոուտս և Ջ. Բաքլի

«Դիսքավերի» (STS-29) «Դիսքավերի» (STS-29)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչք՝ մարտի 13, 1989 թ. 14։57։00 UTC
Վայրէջք՝ մարտի 18, 1989 թ. 14։35։51 UTC

Անձնակազմ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Քոուտս (2) — հրամանատար;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջոն Բլահա (1) — օդաչու;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաքլի (3) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոբերտ Սպինգեր (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3.

STS-29 ի անձնակազմը լրիվ համընկնում էր 61-H արշավախմբի կազմին, բայց 1988 թվականի մարտի 17-ին, Երբ ՆԱՍԱ-ն հայտարարեց անձնակազմի անդամներին, Աննա Ֆիշերի փոխարեն թռիչքի ծրագրի №1 մասնագետ նշանակվեց Ջեյմս Բաղյանը։

«Կոլումբիա» (STS-40) «Կոլումբիա» (STS-40)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլումբիա» (STS-40) «Կոլումբիա» (STS-40),
(ձախից-աջ՝) Է, Գեֆֆնի, Բ. Օ' Քոննոր, Մ. Հյուզ-Ֆուլֆորդ, Թ. Ջերնիգան, Մ. Սեդդոն, Ս. Գուտիերրես և Ջեյմս Բաղյան

Թռիչք՝ հունիսի 5, 1991 թ. 13։24։51 UTC
Վայրէջք՝ հունիսի 14, 1991 թ. 15։39։11 UTC

Անձնակազմ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Բրայան Օ' Քոննոր (2) — հրամանատար;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիդնի Գուտիերրես (1) — օդաչու;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ջերնիգան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարգարետ Սեդդոն (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնդրյու Գեֆֆնի (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հյուզ-Ֆուլֆորդ (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №2;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]