Ջեյմս Բլանտ
Ջեյմս Բլանտ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ James Blunt |
Ի ծնե անուն | անգլ.՝ James Hillier Blount |
Նաև հայտնի է որպես | James Blunt |
Ծնվել է | փետրվարի 22, 1974[1][2][3][4] (45 տարեկան) Թիդվորթ, Wiltshire, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, փոփ ռոք և Սոֆթ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, կիթառահար և վոկալիստ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Warner Music Group, Atlantic Records և Custard Records? |
Կրթություն | Հերոու դպրոց, Բրիստոլի համալսարան և Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա |
Կայք | jamesblunt.com |
James Blunt Վիքիպահեստում |
Ջեյմս Հիլլիեր Բլանտ ( անգլ.՝ James Blunt, իրական անունը՝ James Hillier Blount, փետրվարի 22, 1974[1][2][3][4], Թիդվորթ, Wiltshire, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5][6], անգլիացի երգիչ, երաժիշտ և հեղինակ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմսը ծնվել է զինվորական ընտանիքում, հայրը՝ բրիտանացի գնդապետ Չարլզ Բլանտ (Blount), մայրը՝ Ջեյն: Նրա մանկությունը անցել է Անգլիայում, Կիպրոսում և Գերմանիայում, որտեղ ծառայում էր իր հայրը՝ բանակային ավիացիայի սպան: Հոր նախասիրությունը փոխանցվեց որդուն և 16 տարեկանում Ջեյմսը ստանում է օդաչուի լիցենզիա: Ջեյմսը ընդունվում է բանակի կողմից հովանավորվող համալսարան (օդանավաշության բաժին), որն ավարտելուց հետո պարտավոր էր ամենաքիչը 4 տարի ծառայել բանակում։ Ջեյմս դառնում է բրիտանական բանակի սպա, 1999 թվականին ծառայում է Կոսովոյում[7]։ Նա նաև աջակցել է Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությանը։ Ջեյմսը բանակից հեռացել է 2002 թվականի հոկտեմբերի 1-ին։
Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա սիրելի ֆուտբոլային ակումբը Չելսին է։ Ջեյմսը ունի Սթեմֆորդ Բրիջից ոչ հեռու գտնվող բնակարան։ Ունեցել է Lada Riva և Lada Niva մեքենաներ:
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ջեյմսը որոշեց դաշնամուր նվագել սովորել։ Այնուհետև նրան վերցնում են դպրոցական խմբակ։ Նա շատ էր սիրում Queen և Dire Straits: 14 տարեկանում նա կիթառի վրա նվագում է Նիրվանան (Nirvana) և շուտով սկսում է գրել սեփական երգերը։
2002 թվականին Ջեյմսը թողնում է ծառայությունը բանակում և իր ողջ ժամանակը տրամադրում է երաժշտությանը։ Նա դեմոյի վրա հավաքում է իր լավագույն երգերը և մի քանի ամսվա ընթացքում կարողանում է կնքել պայմանագիր սկավառակ ձայնագրելու վերաբերյալ։ Ջեյմսը ծանոթանում է Լինդա Պերրիի հետ և շուտով նա պայմանագիր է կնքում նրա Custard Records ձայնագրման ստուդիայի հետ։ Վերջապես, 2003 թվականին Ջեյմս Բլանտը ուղևորվում է Կալիֆորնիա՝ իր առաջին սկավառակը ձայնագրելու։
Նրա ոճը կարելի է բնորոշել որպես սոֆտ-ռոքի և ֆոլկ-ռոքի խառնուրդ։ Բլանտի երկրորդ ալբոմը կոչվում է All the Lost Souls (2007), որի մեջ հայտնի են 1973 և Same Mistake կատարումները։ Ջեյմս Բլանտը արժանացել է «BRIT Awards», երկու «Ivor Novello Awards» մրցանակների և 2006-ին առաջադրվել հինգ «Գրեմմիի»: 2010 թվականին Բլանտը թողարկեց իր երրորդ ալբոմը՝ Some Kind of Trouble: Բլանտը վաճառել է ընդհանուր առմամբ 15 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում[8]։
Եթե երաժիշտի պատմությունը վերածվի երգի, ապա նյութը կբավականացնի մի քանի ձայնասկավառակների և կինոսցենարների։ «You’re Beautiful» բալլադի շլացուցիչ հաջողությունից հետո քննադատները Ջեյմս Բլանտին սկսեցին համեմատել Էլթոն Ջոնի հետ։
2007 թվականին Հ.Գ. Ես սիրում եմ քեզ (P.S. I Love You) ֆիլմի վերջում օգտագործվում է նրա "SAME MISTAKE" երգը: Ջեյմս Բլանտը 2010 թվականի հունիսի 29-ին հաստատել է համերգների կայացման բարձրության համաշխարհային ռեկորդ (գրեթե 13 կմ)։
2013 թվականի մայիսին Ջեյմսը ավարտեց 4-րդ՝ "Moon Landing" ձայնասկավառակի ձայնագրումը, որը լույս տեսավ 2013 թվականի հոկտեմբերին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Back to Bedlam (2005)
- All the Lost Souls (2007)
- Some Kind of Trouble (2010)
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Վայր | Վաճառք | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
U.S. | UK | IE | FR | AT | DE | IT | NL | BEL | CH | AU | |||
2004 | Back to Bedlam
|
2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 5 | 2 | 1 | 1 | 1 | |
2007 | All the Lost Souls
|
7 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 4 | 1 | 1 |
|
2010 | Some Kind of Trouble
|
- | - | - | - | - | - | - | - | - | - | - |
|
2013 | Moon Landing
|
- | - | - | - | - | - | - | - | - | - | - |
|
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134094611 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ «James Blunt: Biography»: Allmusic.com:
- ↑ National Archives, England & Wales, Birth Index: 1916–2005 volume 6b, page 446 confirms birth as Q1, 1974
- ↑ «James Blunt wraps up 'Beautiful' year»: Atlantic Records: 12 December 2006: Վերցված է 4 October 2009:
- ↑ http://www.musicweek.com/ Music Week. Retrieved 19 August 2011
- ↑ http://www.bpi.co.uk/ British Phonographic Industry. February 2, 2007. Retrieved August 18, 2007.
- ↑ http://www.riaa.com/index.php Retrieved February 10, 2008.
|