Կաղապար:Այսօր/Մարտի 1
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մարտի 1

- 1445 թ. - ծնվել է Սանդրո Բոտիչելլին, վերածննդի իտալացի նկարիչ (մահ. 1510)։
- 1565 թ. - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։
- 1810 թ. - ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը, լեհ նշանավոր կոմպոզիտոր (մահ. 1849)։
- 1872 թ. - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։
- 1892 թ. - ծնվել է Ռյունոսկե Ակուտագավան, ճապոնացի դասական գրող (ինքնասպան է եղել 1927 թ.)։
- 1901 թ. - ծնվել է Սարմենը, հայ բանաստեղծ, ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1984)։
- 1992 թ. - Բոսնիա և Հերցոգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
- 1994 թ. - ծնվել է Ջասթին Բիբերը, կանադացի աշխարհահռչակ երգիչ։
- 2008 թ. - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ։