Կաղապար:Այսօր/Հունիսի 28
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 28

- 1098 թ. – Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։
- 1292 թ. – Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում՝ Աքքա քաղաքը, հարձակվեց և գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։
- 1577 թ. – ծնվել է Պիտեր Պաուլ Ռուբենսը, ֆլամանդացի գեղանկարիչ (մահ. 1640 թ.)։
- 1712 թ. – ծնվել է Ժան Ժակ Ռուսոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ. 1778)։
- 1877 թ. – 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
- 1914 թ. – «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ օգտագործեցին Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին։
- 1919 թ. – ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
- 1926 թ. – ծնվել է Արտյոմ Կարապետյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով (մահ. 2011 թ.)։
- 1942 թ. – մահացել է Յանկա Կուպալան, բելառուս գրող, համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը (ծն. 1882 թ.)։
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։