Ռոբերտ Կոխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոխ (այլ կիրառումներ)
Ռոբերտ Կոխ (գերմ.՝ Heinrich Hermann Robert Koch, դեկտեմբերի 11, 1843[2][3][1][…], Clausthal, Հաննովերի թագավորություն - մայիսի 27, 1910[2][1][4][…], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[5]), գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրը։
Կոխը 1866 թվականին ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1885-1891 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Հիգիենայի ինստիտուտի, 1891-1904 թվականներին՝ վարիչ հիվանդությունների ինստիտուտի (հետագայում կոչվել է Կոխի անունով) տնօրեն։ Բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը։ 1882 թվականին հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ)։ 1890 թվականին ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով։ Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով։ Խոլերա հիվանդությունն այլ կերպ կոչվում է «Կոխի ստորակետ»։ Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ։ 1905 թվականին տուբերկուլյոզի ուսումնասիրման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։
Որպես ռազմադաշտային բժիշկ՝ աշխատել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Stevenson L. G. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Шамин А. Н. Кох Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 295.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118564064 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1905/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 206.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 488
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Կոխ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Մայիսի 27 մահեր
- 1910 մահեր
- Բադեն-Բադեն քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կլաուստալ քաղաքում ծնվածներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանացի գյուտարարներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տուբերկուլյոզ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Գերմանացի ֆիզիոլոգներ
- Գերմանացի քիմիկոսներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի լուսանկարիչներ
- Անձինք մետաղադրամների վրա