Տուբերկուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուբերկուլին
ՏեսակՀիմնական դեղամիջոցներ
ՀոմանիշներԱպլիսոլ, Մանտու, PPD և այլն
Կիրառումօգտագործվում է տուբերկուլյոզի ախտորոշման համար
Գործածության եղանակմաշկային ներարկում

Տուբերկուլին, այլ կերպ մաքրված սպիտակուցի ածանցյալ, սպիտակուցների կոմբիանցիա, որն օգտագործվում է տուբերկուլյոզի ախտորոշման համար[1]։ Այդ օգտագործումը նշվում է որպես տուբերկուլինի մաշկային թեստ և խորհուրդ է տրվում իրականացնել ռիսկային գոտում գտնվող հիվանդների մոտ[2]։ Ներարկումն իրականացվում է մաշկի մեջ[2]։ 48-72 ժամ անց եթե մաշկի վրա նկատվում է 5-11 մմ տրամագծով այտուցված հատված, ապա թեստը դրական է համարվում[2]։

Կողմնակի ազդեցություններն են կարմրությունը, քորը և ներարկման հատվածում ցավը[1]։ Կարող են հանդիպել ալերգիկ ռեակցիաներ[1]։ Թեստը կարող է ցույց տալ սխալ դրական արդյունք այն անձաց մոտ, ովքեր թեստից կարճ ժամանակ առաջ ստացել են ԲՑԺ (Կալմետ-Գերենի Բացիլ, ԿԳԲ, անգլերեն՝ BCG (Bacillus Calmette-Guerin)) պատվաստում կամ վարակված են եղել այլ միկոբակտերիաներով[2]։ Թեստը կարող է ցույց տալ սխալ բացասական արդյունք նրանց մոտ, ովքեր վարակված են 10 շաբաթից քիչ ժամանակահատված, 6 ամսականից փոքր են կամ վարակված են եղել երկար տարիներ[2]։ Թեստը անվտանգ է հղիների համար[2]։ Տուբերկուլինը պատրաստվում է Mycobacterium tuberculosis-ի հանուկից[1]։

Տուբերկուլը հայտնագործել է Ռոբերտ Կոխը 1890թ․-ին[3]։ ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում տուբերկուլինը ներկայացվում է որպես առողջապահության համակարգում ամենաէֆեկտիվ և ամենաանվտանգ դեղ[4]։ Զարգացող երկրներում մեկ չափաբաժնի մեծածախ գինը 0․22 դոլար է[5]։ ԱՄՆ-ում թեստը 25 դոլարից պակաս արժե[6]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում կիրառվող թեստը Մանտուի թեստն է։ Ալտերնատիվ թեստը, որը Հիֆ թեստն էր, կիրառվում էր Միացյալ թագավորությունում մինչև 2005թ․-ը։ Այժմ Միացյալ փագավորությունը կիրառում է Մանտուի թեստը։ Երկու այս թեստերը օգտագործում են տուբերկուլինի ածանցյալը՝ PPD (purified protein derivative)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլինը հայտնագործվել է գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխի կողմից 1890թ․-ին։ Կոխի կողմից հայտնագործված տուբերկուլինը իրենից ներկայացնում էր տուբերկուլյոզային ցուպիկներից անջատված գլիցերինային հանուկ։ Այն նախատեսված էր որպես տուբերկուլյոզի դեմ դեղամիջոց, սակայն մահացության նվազման աստիճանը չէր համապատասխանում սպասելիքներին։ Բրիտանիայի ջանքերով ստեղծված «դիսպանսերները», որոնց նպատակն էր աղքատների հետազոտումը, ախտորոշումը և բուժումը, տվեցին բավականին լավ արդյունք, քանի որ Էդինբուրգի համակարգն իրականացնում էր ոչ միայն տուբերկուլյոզով հիվանդների, այլև ընտանիքի անդամների և նրանց հետ շփում ունեցած մարդկանց բուժումը[7]։ Որպես օրինակ կարելի է ներկայացնել բժիշկ Հիլդա Քլարկի դիսպանսերը՝ նրա էֆեկտիվ բուժման և քիչ գրանցված բարդ դեպքերի համար[8]։ Ավստրիացի բժիշկ Կլեմենս ֆոն Պիրկեն նկատեց, որ այն հիվանդները, ովքեր նախկինում ստացել են ձիու շիճուկից պատրաստված պատվաստումներ կամ բնական ծաղիկի պատվաստումներ , երկրորդային ներարկումների հանդեպ ավելի զգայուն էրն։ Այդ գերզգայունությունը բացատրելու համար Կլեմենս ֆոն Պիրկեն օգտագործեց ալերգիա տերմինը։ Որոշ ժամանակ անց ֆոն Պիրկեն նկատեց, որ նմանատիպ գերզգայունություն առաջանում է տուբերկուլյոզով հիվանների մոտ։ Արդյունքում նա հանգեց այն մտքին, որ դա կարելի է օգտագործել որպես տուբերկուլինի մաշկային թեստ։ Ակտիվ տուբերկուլյոզով հիվանդները սովորաբար տուբերկուլին դրական են։ Այն հիվանդները , ում մոտ տուբերկուլյոզը արագ զարգանում և տարածվում էր, թեստի արդյունքում տուբերկուլին բացասական էին ստացվում։ Այս փաստը ակտիվ տարածվեց և ստեղծվեց սխալ կարծիք, թե թեստը ցույց է տալիս իմուն համակարգի պատասխանը տուբերկուլյոզի նկատմամբ։

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոխի ժամանակ, Գերմանիայում յուրաքանչյուր յոթ բնակչից մեկը մահանում էր տուբերկուլյոզից։ Հայտնագործությունը մեծ ոգևորություն առաջացրեծ հասարակության մեջ, քանի որ նրանք հույս ունեին, որ գտնվել է հիվանդության բուժման եղանակը։ Մինչև այդ ժամանակը, տուբերկուլյոզի ամենաարդյունավետ բուժման միջոցը հանդիսանում էր քինինը (օգտագործվում էր մալարիայի համար)։

Տսներորդ միջազգային բժշկական կոնգրեսի ժամանակ (Բեռլին, 1890թ․) Կոխը անսպասելիորեն հայտարարեց, որ գտել է տուբերկուլյոզի բուժումը և անվանեց այն տուբերկուլին։ Նա չբացահայտեց դեղի բաղադրությունը, ինչը հասկանալի էր , քանի որ այադ ժամանակ ընդունված չէր դեղերի պատենտավորումը (միակ բացառությունը Ֆենազոնն էր)։ Հասարակությունը վստահեց հայտնի բժշկին, և Կոխը պարգևատրվեց Կարմիր արծվի մեծ խաչի շքանշանով։

Հասարակական հիգիենիստ Ալֆրեդ Գրոդջան նկարագրեց տուբերկուլինի ժամանումը Գրայֆսվալդ։ Նա ասել է․ «Վերջապես եկավ այդ սպասված օրը, տուբերկուլինը հասավ Գրայֆսվալդ և ներքին բժշկութան կլինիկան պետք է կատարեր առաջին պատվաստումները։ Դա նշվում էր այնպես, ինչպես հիմնաքարերի տեղադրումը կամ հուշարձանի բացումը։ Ձյան պես սպիտակ հագնված բժիշկները, բուժքույրերը, հիվանդները և սև սերթուկ հագած տնօրենը՝ առանձնանում էին դափնու ծառերի ֆոնի վրա։ Հնչեց թերապևտի պաշտոնական խոսքը, կատարվեց ընտրված հիվանդների պատվաստումը և լսվեց Ռոբերտ Կոխին նվիրված ծափահարությունների ձայնը»[9]։

Կոխը փորձեց գումար վաստակել իր հայտնագործության միջոցով, որը նրա դեմ էր, քանի որ նա իր հետազոտությունները կատարում էր պետական համալսարաններում՝ պետության գումարների հաշվին։ Նա պահանջեց, որ մշակությթի նախարարությունը ֆինանսավորի տուբերկուլինի արտադրությունը՝ տարեկան ծախսերը գնահատլով 4․5 մլն․ մարկ։ Նա նաև նշեց, որ առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից[10]։

Այդ ժամանակ դեղերի թեստավորման օրենքներ դեռ գոյություն չունեին։ Ըստ Կոխի խոսքերի, նա կատարել էր դեղի փորձարկումը կենդանիների վրա, սակայն հետագայում նա չկարողացավ ներկայացնել իբր իր կողմից բուժված ծովախոզուկներին[11]։ Նրան չէր հետաքրքրում այն փաստը, որ մարդիկ ուներին ավելի մեծ ռեակցիա տուբերկուլինի նկատմամբ, քան իր լաբորատորիայի կենդանիները։ Հիվանդներն ունենում էին ջերմություն, ցավեր հոդերում և սրտխառնոց[12]։ Առաջին մարդը, ում վրա Կոխը կատարեց իր փորձերը, նրա սիրուհին, իսկ հետագայում նրա կինը՝ Հեդվիգ Ֆրայբերգն էր։ Ֆրայբերգն այդ ժամանակ 16 տարեկան էր։Նա իր հուշերում գրել է, որ Կոխն ասում էր , որ նա կարող է հիվանդանալ, բայց ոչ մահանալ[13]։

Այն բանից հետո , երբ տուբերկուլինն արդեն շուկայում էր, պրոֆեսիոնալ հրապարակումներում, հոդվածներում և հասարակական մեդիայում ավելի ու ավելի շատ գրվեց բուժման արդյունավետության մասին, ինչին հաջորդեց մահվան դեպքերի անդրադարձը։ Այս ամենը այնքան էլ լուրջ չընդունվեց, քանի որ բժիշկները հիմնականում գործ ունեին ծանր հիվանդների հետ[14]։ Հետագայում Ռուդոլֆ Վիրխովը կարողացավ ապացուցել, որ տուբերկուլինը չի սպանում բակտերիային, ավելին՝ ակտիվացնում է լատենտ բակտերիան[15]։ Այս ամենից հետո Կոխը ստիպված էր բացահայտել իր դեղի բաղադրությունը։ Արդյունքում պարզ դարձավ, որ Կոխը հստակ չգիտեր, թե ինչ է պարունակում տուբերկուլինը։ Այն տուբերկուլյոզի պաթոգենների գլիցերինային հանուկ էր, սակայն հանուկում կարելի էր հաստատել նաև մահացած պաթոգենների առկայությունը։

Կոխը դիմեց Պրուսիայի մշակույթի նախարարին, արձակուրդի խնդրանքով, և մեկնեց Եգիպտոս։ Դա արվեց նրա համար, որպեսզի Կոխը կարողանար փրկվել Գերմանիայի հասարակությունից։ 1897թ․-ի մայիսին թեժ բանավեճեր ծավալվեցին Պրուսիայի խորհրդարանում։ Կոխը շարունակում էր վստահ լինել իր հայտնագործած դեղի արդյունավետության մեջ և 1897թ․-ին ներկայացրեց տուբերկուլինի մոդիֆիկացված տարբերակը, սակայն այն նույնքան անօգուտ էր, որքան նախորդ տարբերակը։ Այս և այլ փաստեր մատնանշում էին նրան, որը Կոխը մտադրություններ չուներ կանխամտածված հանցագործություններ կատարել տուբերկուլինով։

Բժշկական պատմաբան Քրիստոֆ Գրադմանը ներկայացրեց, թե ինչպես էր, ըստ Կոխի, աշխատում տուբերկուլինը։ Նա գրում է, որ դեղը ոչ թե սպանում էր բակտերիային, այլ նպաստում էր նեկրոզի էր (մեռուկացնում էր) ենթարկում տուբերկուլային հյուսվածքը, ինչը «սովամահ էր» անում տուբորկուլյոզի պաթոգենը[16]։ Այդ միտքը բժշկական բյուրոկրատիայից դուրս էր, ինչպես այսօր։

Տուբերկուլինի շուրջ ծավալված սկանդալը ընդհանուր առմամբ ընկալվեց որպես նախազգուշացում դեղերի ճիշտ թեստավորում իրականացնելու համար։ 1893թ․ին Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը ներկայացրեց իր հայտնագործած դիֆթերիայի անտիտոքսինը (հակաթույն)։ Հանդիսավոր ներկայացմանը նախորդել էր կլինիկական թեստավորումների երկար ժամանակաշրջան։ Շիճուկը դանդաղ էր մտնում գործնական կիրառման մեջ։ Այս ամենի հետ միաժամանակ կատարվում էին նաև քննարկումներ բարձրակարգ մասնագետների կողմից[17]։ Պաուլ Էղլիշը 1909թ․-ին նույնպես զգուշորեն ներկաացրեց իր հայտնագործած առաջին սինթետիկ քիմոթերապևտիկ ագենտը վարակային հիվանդության դեմ՝ Սալվարսանը, որը պետք է բուժեր սիֆիլիսը։

1907թ․-ին Կլեմենս ֆոն Պիրկեն հայտնագործեց, որ տուբերկուլինը ոչ թե դեղ է, այլ տուբերկուլյոզի թեստավորման ագենտ։ Դա ամբողջապես իր հայտնագործությունն էր և հիմնված չէր Կոխի ոչ մի մտքի վրա։ Ֆրանկֆուրտի Meister Lucius & Brüning AG (հետագայում Hoechst AG) ընկերությունը գնեց տուբերկուլինի պաշարների մեծ մասը։ Հետագայում ընկերությունը սկսեց աշխատել Կոխի աշակերտներից մեկի՝ Արնոլդ Լիբբերտցի գլխավուրությամբ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Tuberculin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «CDC | TB | Fact Sheets - Tuberculin Skin Testing for TB». www.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. Evans, Alfred S. (2013). Bacterial Infections of Humans: Epidemiology and Control (անգլերեն). Springer. էջ 605. ISBN 9781475711400. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Tuberculin». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 323. ISBN 9781284057560.
  7. National Conference on the Prevention of Destitution (1911: London); London School of Hygiene and Tropical Medicine (1911). Report of the proceedings of the public health section [of the National Conference...], held at the Caxton Hall, Westminster, on May 30th and 31st, and June 1st and 2nd, 1911 [electronic resource]. London School of Hygiene & Tropical Medicine Library & Archives Service. London : P.S. King & Son.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. National Conference on the Prevention of Destitution (1911: London); London School of Hygiene and Tropical Medicine (1911). Report of the proceedings of the public health section [of the National Conference...], held at the Caxton Hall, Westminster, on May 30th and 31st, and June 1st and 2nd, 1911 [electronic resource]. London School of Hygiene & Tropical Medicine Library & Archives Service. London : P.S. King & Son.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Alfred Grotjahn: Erlebtes und Erstrebtes, Erinnerungen eines sozialistischen Arztes. Herbig, Berlin 1932, p. 51.
  10. Manfred Vasold: Robert Koch, der Entdecker von Krankheitserregern. Spektrum der Wissenschaften Verlagsgesellschaft, Heidelberg 2002, 3-936278-21-0, p. 80.
  11. Christoph Gradmann: Laboratory Disease, Robert Koch's Medical Bacteriology. The Johns Hopkins University Press, Baltimore 2009, 978-0-8018-9313-1, p. 106.
  12. Christoph Gradmann: Laboratory Disease, Robert Koch's Medical Bacteriology. The Johns Hopkins University Press, Baltimore 2009, 978-0-8018-9313-1, p. 101.
  13. Quoted in Manfred Vasold: Robert Koch, der Entdecker von Krankheitserregern. Spektrum der Wissenschaften Verlagsgesellschaft, Heidelberg 2002, 3-936278-21-0, p. 81.
  14. Christoph Gradmann: Laboratory Disease, Robert Koch's Medical Bacteriology. The Johns Hopkins University Press, Baltimore 2009, 978-0-8018-9313-1, p. 133f.
  15. Christoph Gradmann: Laboratory Disease, Robert Koch's Medical Bacteriology. The Johns Hopkins University Press, Baltimore 2009, 978-0-8018-9313-1, p. 136.
  16. Christoph Gradmann: Laboratory Disease, Robert Koch's Medical Bacteriology. The Johns Hopkins University Press, Baltimore 2009, 978-0-8018-9313-1, p. 100f.
  17. Christoph Gradmann: Locating Therapeutic Vaccines in Nineteenth-Century History. In: Science in Context. vol. 21, no. 2, 2008, pp. 145–160, here p. 155.
  18. Ernst Bäumler: Farben, Formeln, Forscher. Hoechst und die Geschichte der industriellen Chemie in Deutschland. Piper, München und Zürich 1989, p. 67.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]