Կաղապար:Այսօր/Մայիսի 15
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 15
Նշվում է Պարսկերենի օրը։
- 1446 թ. — մահացել է Թովմա Մեծոփեցին, հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ (ծն. 1378 թ.)։
- 1811 թ. — Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
- 1904 թ. — ռուսական «Ամուր» ականակիր նավը խորտակեց ճապոնական «Խացուսե» և «Յասիմա» հածանավերը։
- 1905 թ. — հիմնադրվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։
- 1919 թ. — Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։
- 1928 թ. — «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։
- 1935 թ. — շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
- 1940 թ. — ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։
- 1949 թ. — ծնվել է Աշոտ Ղազարյանը, հայ կատակերգու դերասան։
- 1963 թ. — ծնվել է Ներսիկ Իսպիրյանը, հայ երգիչ և երգահան։