Jump to content

Մոսկվայի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի մետրոպոլիտեն
ռուս.՝ Московский метрополитен имени Владимира Ильича Ленина
պատկերանիշ
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչГУП «Московский метрополитен»
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
Բացման տարեթիվ1935
Գծերի երկարություն333,4 կմ[1]
Երկաթուղագծի լայնություն1520 մմ երկաթուղագիծ
Կայարանների քանակ200
Գծերի քանակ12
Գծերexpansion program of Moscow Metro?
Ուղևորահոսքը մեկ օրում9,632 միլիոն (2014)
Ուղևորահոսքը մեկ տարում2,491 միլիարդ (2013)
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Անվանված էՎլադիմիր Լենին
mosmetro.ru​(ռուս.)
55°45′01″N 37°37′07″E / 55.7502°N 37.6186°E / 55.7502; 37.6186
 Moscow Metro Վիքիպահեստում

Մոսկվայի մետրոպոլիտեն (ռուս.՝ Московский метрополитен), մետրոպոլիտեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և մասամբ Մոսկվայի մարզում։ Երկաթուղագծային արտափողոցային էլեկտրական քարշուժով հանրային տրանսպորտ է։ Օգտագործման ինտենսիվությամբ Տոկիոյի մետրոպոլիտենից հետո աշխարհում երկրորդ մետրոն է։ Մոսկվայի մետրոն հայտնի է նաև սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի արվեստի նմուշներով իր բազմաթիվ կայարանների հարուստ զարդարումներով։

2014 թ. հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի է ունեցել իր պատմության ամենախոշոր աղետը։

Բոլոր գծերը ունեն անուններ, նշանակումներ և հերթական համարներ (բացի թեթև մետրոյի Բուտովսկայա գծից, որը նշվում է որպես Л1)[2]։ Աղյուսակում գծերի գույները համապատասխանում են գծապատկերի գույներին։ Ավելին, այդ գույները նույնիսկ հաստատվել են և լրացուցիչ կերպով կոդավորում են գծերը։ Օրինակ, շատ մարդկանց համար «մետրոյի կարմիր գիծը» արտահայտումը կասի ավելին, քան «Սոկոլնիչեսկայա գիծ»-ը, իսկ ասել «մոխրագույն գիծ» ավելի հեշտ և պարզ է, քան հիշել և արտասանել պաշտոնական «Սերպուխովսկո-Տիմիրյազևսկայա լինիա» անունը։ Երբեմն օգտագործվում են գծերի անվանումների հապավումները, օրինակ՝ «АПЛ», այսինքն «Арбатско-Покровская линия» (Արբատսկո-Պոկրովսկայա գիծ)։

№ ԱնվանումԲացման թվականՎերջին կայարանի բացման թվականԵրկարություն, կմԿայարանների թիվԳծով ուղևորության ժամանակը, րոպե
01 Սոկոլնիչեսկայա 1935 2019.12 32,12243
02 Զամոսկվորեցկայա 1938.09 2018 39,92253
03 Արբատսկո-Պոկրովսկայա 1938 2009.03 43,52164
04 Ֆիլյովսկայա 1958.11* 2006 14,91323/12***
05 Օղակավոր 1950 1954 19,31230
06 Կալուժսկո-Ռիժսկայա 1958.05 1990.01 37,62456
07 Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա 1966 2016 35,91949
08 Կալինինսկայա 1979 2012 13,1717
09 Սերպուխովսկո-Տիմիրյազևսկայա 1983 2002 41,22558
10 Լյուբլինո-Դմիտրովսկայա 1995.12 2010 23,71436
11 1995.11 1969** 3,335
14 Բուտովսկայա 2003 2003 5,5510
Ընդհանուր՝ 333,4 200

* Ֆիլյովսկայա գիծը որպես առանձնացված երթուղի բացվել է 1958 թվականին, բայց որոշ կայարանները գործել են դեռ 1935 թ. որպես Սոկոլնիչեսկայա գծի մաս։
** «Կաշիրսկայա», «Վարշավսկայա» և «Կախովսկայա» կայարանները բացվել են 1969 օգոստոսի 11-ին և մինչև 1995 նոյեմբերի 20-ը մտնում էին Զամոսկվորեցկայա գծի կազմի մեջ։
*** Ճանապարհի ժամանակը Ուղևորության ժամանակը «Ալեքսանդրովսկի սադ» - «Կունցևսկայա»/«Ալեքսանդրովսկի սադ» - «Մեժդունարոդնայա» կտորների վրա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Մետրոպոլիտենը թվերով». Մոսկվայի մետրոպոլիտենի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 հոկտեմբերի 23-ին.
  2. ↑ Տես Մոսկվայի մետրոպոլիտենի գծապատկերը