ՄաքԴոնալդսի պատկերանիշ
ՄաքԴոնալդսի պատկերանիշ (նաև «Ոսկե կամարներ», անգլ.՝ Golden Arches), արագ սննդի համաշխարհային ցանցի կետերից մեկի` ՄաքԴոնալդսի պատկերանիշը։ Խորհրդանշում է ապրանքանիշի առաջին տառի ոճավորված պատկերը։ Աշխարհի ամենահայտնի պատկերանիշներից մեկն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին եղբայրներ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդները որոշեցին, որ Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում գտնվող իրենց ռեստորանի համար անհրաժեշտ է նոր շենք` բոլորովին նոր դիզայնով, որը թույլ կտա հասնելու երկու նպատակի` լինել ավելի արդյունավետ և ունենալ գրավիչ արտաքին տեսք։ Դիմելով տարբեր ճարտարապետների՝ նրանք այս առաջադրանքի համար ընտրեցին մերձակա Ֆոնտանա քաղաքից Սթենլի Մեսթոնին։ Եղբայրները Մեսթոնին առաջարկեցին ձևավորման երկու կողմում կիրառել երկու առանձին կիսաշրջանաձև կամար` կարծելով, որ դա ուշագրավ շենք է։ Սթենլի Մեսթոնն իր օգնական Չառլի Ֆիշի հետ հավանություն տվեց այս գաղափարին և շենքի ճակատի առջև ստեղծեց 25 ֆուտ չափսի (7,6 մետր) թերթավոր մետաղյա երկու կամար, որոնք ներկված էին դեղին գույնով։
1962 թվականին իմիջը թարմացնելու նպատակով ընկերությունը փնտրում էր նոր պատկերանիշ։ Ոմն Ֆրեդ Թյորներ առաջարկեց «V», բայց ընկերության՝ նախագծման և դիզայնի հարցերով ղեկավար Ջիմ Շինդլերը «V» տառը փոխարկեց «M» տառի՝ երկու միացյալ կամարների տեսքով, որոնք անցնում են շենքի ոճավորված տանիքի միջով[2]։ 1968 թվականին պատկերանիշից տանիքի տարրերն անհետացան, և ավելացվեց «McDonald's» ապրանքանիշի անվանումը։
ՄաքԴոնալդսի պատկերանիշի կարմիր և դեղին գույները պատահական չեն. դրանք վառ համադրություն են, ինչը, ըստ հոգեբանների, խթանում է ախորժակը։
Որոշ առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանոնից հազվագյուտ բացառություն են կամարները, որոնք ոսկեգույն չեն։ Այսպես, Արիզոնայի Սեդոնա քաղաքում կամարները փիրուզագույն են, քանի որ տեղի իշխանությունները կարծում էին` սովորական կամարներն այդքան էլ չեն համապատասխանի շրջակա բնապատկերի հետ։ Միևնույն ժամանակ նման անսովոր գույնի կամարները ռեստորան են ներգրավում հավելյալ զբոսաշրջիկների[3]։
ՄաքԴոնալդսի ռեստորաններից մեկում, որը գտնվում է Կալիֆոռնիայի Մոնթերեյ քաղաքում, կան սև կամարներ[4]։
Փարիզի Ելիսեյան դաշտերում և Բելգիայի Բրյուգգե քաղաքի նոր ռեստորաններից մեկում կամարները սպիտակ են։
Կան ռեստորաններ, որոնք ունեն միայն մեկ կամար։ Նմանօրինակ ռեստորան կա Արկանզասի Փայն Բլաֆ քաղաքում։ Ընդ որում, այդ նշանն ընդգրկված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
-
Ռեստորան Սեդոնայում
-
Ռեստորան Փայն Բլաֆում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ McDonald’s(ռուս.)
- ↑ Mark Hughes (2008 թ․ հունվարի 4). «Logos that became legends: Icons from the world of advertising». The Independent. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Mary Kinney. «Turquoise McDonald's arches ordered in Arizona town». AOL.
- ↑ Lane Wallace (2010 թ․ փետրվարի 13). «One-of-a-kind design for new McDonald's in Monterey». Monterey Herald. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brand iconography — the secret to creating lasting brands?
- ՄաքԴոնալդսի պատկերանիշի պատմություն
- Չինաստանում «ՄաքԴոնալդս»-ն անվանափոխվել է «Ոսկե կամարներ»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ՄաքԴոնալդսի պատկերանիշ կատեգորիայում։ |