Կաղապար:Այսօր/Օգոստոսի 12
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 12

- մ.թ.ա. 30 թ. – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան եղավ։
- 1927 թ. – տեղի ունեցավ Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
- 1851 թ. – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացավ արտոնագիր:
- 1883 թ. – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկեց վերջին կվագգան։
- 1955 թ. – մահացել է Թոմաս Մանը, գերմանացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (ծն. 1875 թ.):
- 1964 թ. – մահացել է Յան Ֆլեմինգը, Անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ (ծն. 1908 թ.):
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։
- 1996 թ. – մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1908 թ.):
- 2000 թ. – մահացել է Ժան Գառզուն, ֆրանսահայ նշանավոր նկարիչ (ծն. 1907 թ.):
- 2000 թ. – Բարենցի ծովում խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։