Կաղապար:Այսօր/Մարտի 22
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մարտի 22
Միավորված Ազգերի Կազմակերպության ջրային պաշարների համաշխարհային օրը։
- 1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։
- 1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։
- 1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
- 1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
- 1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
- 1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։
- 1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
- 1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։