Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 9
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 9
Աշխարհում նշվում է Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը։
- 1717 թ. – ծնվել է Յոհան Յոախիմ Վինկելմանը, գերմանացի հնագետ (մահ. 1768 թ.)։
- 1824 թ. – Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովեց իր ակախությունը։
- 1883 թ. – ծնվել է Հակոբ Օշականը, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մահ. 1921 թ.)։
- 1904 թ. – ծնվել է Արուս Ասրյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը։
- 1916 թ. – ծնվել է Քըրք Դուգլասը, ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը (մահ. 2020 թ.)։
- 1942 թ. – առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։
- 1957 թ. – մահացել է Ռուզաննա Վարդանյանը, թատրոնի հայ դերասանուհի (ծն. 1898 թ.)։
- 1968 թ. – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը։
- 1991 թ. – Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.))։
- 1996 թ. – թողարկվեց Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը։