Դոննա Սամմեր
| Դոննա Սամմեր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Donna Summer |
| Ի ծնե անուն | անգլ.՝ LaDonna Adrian Gaines |
| Ծնվել է | դեկտեմբերի 31, 1948[1][2][3] Բոստոն, ԱՄՆ[4][5][6] |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 17, 2012[7][1][2][…] (63 տարեկան) Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5] |
| Գերեզման | Harpeth Hills Memory Gardens[8] |
| Ժանրեր | դիսկո, ռոք, ժամանակակից R&B, սինթիփոփ, Հաուս երաժշտություն և փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, երաժիշտ, դերասանուհի և փոփ երգիչ |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
| Լեյբլ | Geffen Records, Atlantic Records, Մերկուրի Ռեքորդս և Epic Records |
| Ամուսին | Bruce Sudano? |
| Պարգևներ | |
| Կայք | donnasummer.com |
| Ստորագրություն | |
Դոննա Սամմեր (անգլ.՝ Donna Summer; դեկտեմբերի 31, 1948[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 17, 2012[7][1][2][…], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող։ Առավել հայտնի են նրա 1970-1980-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։
Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյաց կատարողներից մեկը։ Առ ներկա պահը նրան է պատկանում երաժշտական վարկանիշներում առաջին տեղը զբաղեցրած իրար հաջորդող երկակի ալբոմների ռեկորդը (նա թողարկել է 3 նման ալբոմ)։ Դոննա Սամմերի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ավելի քան 130 միլիոն ձայնապնակ և ձայնասկավառակ։ Ելույթներ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երգչուհին 7 անգամ հյուրախաղերով շրջել է Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներով և Ավստրալիայում։
Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։ 1992 թ. Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվել է նրա անունով աստղ։
Երգչուհին մահացել է քաղցկեղից՝ 2012 թ. մայիսի 17-ին 64 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Carnegie Hall linked open data — 2017.
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- 1 2 Donna Summer dies of lung cancer
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 https://www.grammy.com/artists/donna-summer/14046
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Սամմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 17 մահեր
- 2012 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ