Կաղապար:Այսօր/Ապրիլի 25
Հիմնական հոդված՝ Ապրիլի 25
- 1719 թ. – Լոնդոնում առաջին անգամ լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը։
- 1792 թ. – ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի օրհներգը։
- 1888 թ. – մահացել է Րաֆֆին, հայ մեծանուն գրող, պատմավիպասան (ծն. 1835 թ.)։
- 1901 թ. – ԱՄՆ Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ սկսեցին կիրառվել ավտոմեքենաների պետհամարանիշներ։
- 1907 թ. – ծնվել է Գուսան Աշոտը, հայ նշանավոր գուսան (մահ. 1989 թ.)։
- 1918 թ. – Թուրքիան գրավեց Կարսը։
- 1926 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչինիի Տուրանդոտ օպերան։
- 1940 թ. – ծնվել է Ալ Պաչինոն, ծագումով իտալացի ամերիկյան ճանաչված դերասան։
- 1947 թ. – ծնվել է Յոհան Կրոյֆը, հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (մահ. 2016 թ.)։
- 2005 թ. – Բուլղարիան և Ռումինիան ստորագրեցին Եվրոպական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը։
- 2009 թ. – Հայկական սփյուռքը մեղադրեց Բարաք Օբամային նրա նախըտրական քարոզարշավում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը չկատարելու համար։