Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլ
Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլ ֆր.՝ Claude Joseph Rouget de Lisle | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոն-լե-Սոնիե[4] |
Վախճանվել է | հունիսի 26, 1836[5][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Շուազի-լե-Ռուա[4] |
Գերեզման | Vault of Governors և Q29341390? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, ճարտարագետ, ռազմական գործիչ և հեղինակ-կոմպոզիտոր |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Գրական ուղղություններ | դասական երաժշտություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բանվորական Մարսելիեզ, Le Chant des Girondins?, Մարսելյոզ և Կոմունայի Մարսելիեզ |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
![]() | |
Claude Joseph Rouget de Lisle Վիքիպահեստում |
Կլոդ ժոզեֆ Ռուժե դը Լիլ (ֆր.՝ Claude Joseph Rouget de Lisle[6]), ֆրանսիացի բանաստեղծ և կոմպոզիտոր, ռազմական ինժեներ։ Հռենոսյան բանակի կապիտան Ռուժե դը Լիլը եղել է Ստրասբուրգում, երբ Ֆրանսիան պատերազմ էր հայտարարել ինտերվենցիայի նախապատրաստվող Ավստրիային։ Հեղափոխական հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած ժողովրդի հայրենասիրությամբ ոգեշնչված՝ նա ստեղծել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ը։ Երգը տարածվել է Մարսելում և կոչվել է «Մարսելցիների քայլերգ», 1795 թվականին հաստատվել է որպես Ֆրանսիայի պետական հիմն։ ճանաչվել է նաև Ռուժե դը Լիլի «Ռոլանդը Ռոնսևալում» երգը, որից որոշ տողեր նշանաբան են դարձել 1848 թվականի հեղափոխականների համար։ Գրել է նաև «Բանաստեղծության և արձակի փորձեր» գործը, «ժակոն կամ մայրերի դպրոցը» կատակերգական օպերայի լիբրետոն, «Մակբեթ» դրաման, ռոմանսներ։ Ռուժե դը Լիլի «Մարսելիեզը» հայերեն է թարգմանել Հ․ Հակոբյանը 1906 թվականին։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոդ ժոզեֆ Ռուժե դը Լիլ, Կլոդ-Իգնատ Ռուժեի և Ժան-Մադլեն Գայանդի ութ զավակներից ավագը, ծնվել է 1760 թվականի մայիսի 10-ին, Լոն-լե-Սոնիեի Ժուրա դեպարտամենտում: Նրա ծնողները հարուստ բուրժուաներ էին:
Դեռևս վաղ մանկությունից տարվում է երաժշտությամբ: Մոնտեգյու գյուղի հրապարակում, որտեղ ապրում էր նրա ընտանիքը, մի խումբ թափառական երաժիշտներ են հայտնվում՝ համերգ տալու նպատակով, և համերգն այնքան տպավորիչ է լինում, որ տղան չի կարողանում կտրվել երաժիշտներից, ու նրանցով տարված՝ սկսում է ուղեկցել նրանց՝ այնքան հեռանալով տնից, որ ծնողները կարծում են, թե նա անհետ կորել է:
Ռուժե դը Լիլի հայրը նախապատրաստում էր նրան ընդունվելու Զինվորական քոլեջ և այդ նպատակով նրան ուղարկում է տեղական քոլեջ: Ժոզեֆին թույլատրվում էր երաժշտությամբ զբաղվել միայն այնքանով, որքանով այն անհրաժեշտ էր սիրողական մակարդակի ջութակ նվագելու համար, ինչը համահունչ էր ժամանակի նորաձևությանը՝ բնորոշ «լավ ընտանիքներից» սերած երիտասարդներին:
1776 թվականին տեղափոխվել է Փարիզ և ընդունվել Ռազմական քոլեջ: Այս նոր կարգավիճակը պահանջում էր ազնվական «դը» մասնիկի հավելում:
Այս մասին է վկայում է 1863 թվականին նրա հետնորդներից մեկի` Ամեդեյ Ռուժե դը Լիլի կողմից արված գրառումը՝ հրապարակված 1863 թվականին. «Մարսելիեզի հեղինակի հորը կոչում էին Կլոդ Ռուժե: Ավելացված «դը Լիլ» մասնիկը նախնիներից մեկի անունն է: Այն ավելացվել է, որպեսզի հեշտացվի իմ հայտնի ազգակցի մուտքը Զինվորական քոլեջ, որտեղ այն ժամանակ ընդունվում էին միայն ազնվականները»:
1782 թվականին Զինվորական քոլեջն ավարտելուց հետո Ռուժե դը Լիլը դարձավ ռազմական ինժեներ և ստացավ կապիտանի կոչում: Երգը՝ Մարսելիեզը, որը անմահացրել էր նրա անունը, գրվել է Ստրասբուրգում: Երգի առաջին մասը կոչվում էր Chant de Guerre de l'Armée du Rhin («Հռենոսյան բանակի մարտական երգը»), իսկ «Մարսելիեզ» անունը հետագայում տրվեց Մարսելում ծնված քաղաքագետ Չարլզ Ժան-Մարի Բարբարայի շնորհիվ.
Ականավոր սպա Ռուժե դը Լիլը հանրապետական էր: Յակոբինների իշխանության գալուց հետո նա հրաժարական տվեց, իսկ հետո մեղադրվեց հակահեղափոխական գործունեության մեջ և բանտարկվեց: Ռուժեին կախաղանից փրկեց Ռոբեսպիեռի ռեժիմի անկումը: Նա ազատ արձակվեց Տերմիդորյան հեղաշրջումից հետո:
Ռուժե դը Լիլը գրել է նաև մի քանի այլ երգեր՝ Մարսելիեզի ոճով, որոնք 1825 թվականին հրատարակել է «Ֆրանսիական երգեր» ժողովածուում, որտեղ կային նաև տարբեր հեղինակների մոտավորապես 50 ստեղծագործություններ, որոնց երաժշտությունների հեղինակը նորից Ռուժե դը Լիլն է: Նրա Essais en verset et en prose (Էսսեներ չափածոյում և արձակում), գրված 1797 թվականին, ներառում է.
- Մարսելիեզի տեքստը,
- Adelaide et Monville պատմությունները զգացմունքային երեխայի մասին,
- մի քանի այլ բանաստեղծություններ:
Ռուժեն ֆրանսերեն թարգմանեց Ի.Ա.Կռիլովի առակները: Նա Սուրբ Սիմոնիստների շարժման անդամ էր և նրանց համար գրեց «Արդյունաբերական օրհներգը»: Իսկ կյանքի վերջում քարշ էր տալիս իր աղքատ գոյությունը՝ ապրելով Շուազի-լե-Րուայում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:
Նրա աճյունը Շուազի-լե-Ռուայից[7] տեղափոխվեց Փարիզում գտնվող Հաշմանդամների տուն և 1915 թ. հուլիսի 14-ին ամփոփվեց Նապոլեոնի կողքին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/11997 — 1808.
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
- ↑ Ныне — департамент Валь-де-Марн региона Иль-де-Франс.
- ↑ Мархасёв Л. С. Любимые и другие.. — Дет. лит., 1978. — С. 94.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Радиге А. Французские музыканты эпохи Великой французской революции / Пер. с франц. Г. М. Ванькович, Н. И. Игнатовой. Под ред. М. В. Иванова-Борецкого. — М., 1934.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Claude Joseph Rouget de Lisle Վիքիպահեստում |
---|
- «Руже-де-Лиль, Клод-Жозеф»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Ст. Цвейг Гений одной ночи. Марсельеза. 25 апреля 1792 года // Звёздные часы человечества. — Текст, 2006. — ISBN 5-7516-0592-6