Գուսան Աշոտ
Գուսան Աշոտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 12 (25), 1907[1][2] Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 28, 1989[2] (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Գորիս[2] |
Մասնագիտություն | գուսան |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան, ապրիլի 12 (25), 1907[1][2], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 28, 1989[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958), ԽՄԿԿ անդամ (1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Գորիսում։ Եղել է գառնարած։ Վաղ հասակում զրկվել է մորից։ 1921 թվականին տեղափոխվել է Բաքու, ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով։ Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում։ 1928 թվականին վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ[3]։ 1948 թվականին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած անսամբլով համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից[4]։
![]() |
Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն էր, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը։ | ![]() |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (27.06.1956)
Աշոտի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշուղական երգեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
- Գուսանի սերը, Երևան, Հայպետհրատ, 1955, 128 էջ։
- Գուսանի սերը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
- Սիրո կրակներ, Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
- Սրտի նվագներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 112 էջ։
- Ծովաստղիկս։ Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1982, 263 էջ։
- Լեռները կանչում են, Երևան, 1988։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն Աշոտի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրանիկ Ս. Կարապետյան, Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը, Գորիս, «Տաթև համալսարան» հրատարակչություն, 1995, 112 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 486.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 50
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 274
- ↑ Շչորս Դավթյանը Գուսան Աշոտի մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 486)։ ![]() |