Կաղապար:Այսօր/Փետրվարի 5
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 5
- 1879 թ. – ծնվել է Հովհաննես Ադամյանը, հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարը (մահ. 1932 թ.):
- 1880 թ. – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, մահացավ 11 մարդ, ևս 56-ը վիրավորվեցին:
- 1919 թ. – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծեցին «United Artists» կինոընկերությունը:
- 1957 թ. – ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը, հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 2012 թ.):
- 1985 թ. – ծնվել է Կրիշտիանու Ռոնալդուն, պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ:
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
- 2003 թ. – Հայաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: