Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 8
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 8
Աշխարհում նշվում է Գրագիտության միջազգային օրը:
- 1380 թ. – Կուլիկովոյի ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության մատնեցին Ոսկե հորդայի զորքերին:
- 1504 թ. – Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանը ներկայացրեց իր նշանավոր Դավիթ արձանը:
- 1636 թ. – ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվեց Հարվարդի համալսարանը:
- 1701 թ. – Կոստանդնուպոլսում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը:
- 1841 թ. – ծնվել է Անտոնին Դվորժակը, նշանավոր չեխ երգահան (մահ. 1904 թ.):
- 1889 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալեքսանդրյանը, հայ կոմպոզիտոր, երաժիշտ (մահ. 1970 թ.):
- 1900 թ. – Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով մահացավ մոտ 8000 մարդ:
- 1930 թ. – սքոչի առաջին փորձնական նմուշը Չիկագոյում ուղարկվեց գնորդին:
- 1991 թ. – Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից: