Սքոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Scotch»
Ռիչարդ Դրյու

Scotch, ցելոֆանե հիմքով կպչուն ժապավենի տարատեսակ է, որի մի կողմը սոսնձի շերտ ունի։ «Scotch» և «Scotch Tape» - 3M ընկերության գրանցված ապրանքանշանն են։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Ռիչարդ Դրյուն ընդունվում է Minnesota Mining and Manufacturing (այժմ կոչվում է 3M) ընկերության լաբորատորիա, որը զբաղվում էր հղկաթղթի արտադրությամբ։ Ընկերությունը փորձեր էր կատարում ցելոֆանով։ Ռիչարդ Դրյուին հանձնարարված էր հետևել «Wetordry» հղկանյութի օգտագործմանը ավտոարհեստանոցներում։

«Scotch»-ի 1930 թվականի փաթեթավորումը

Դրյուն նկատում է, որ ավտոմեքենան երկու կամ ավելի գույներով ներկելիս գունաբաժան գծերը ուղիղ չեն ստացվում և խոստանում է օգնել։ 1925 թվականին Դրյուն ավտոարհեստանոց է բերում մեկ կողմը սոսնձով ցելոֆանե 5 սմ լայնությամբ կպչուն ժապավեն, որը ներկից խոնավանալով ճմրթվում էր։ Վարպետը նկատեց, որ դրա պատճառը ժապավենի մասամբ սոսնձված լինելն էր (սոսինձը ժապավենի երկու եզրերին էր քսված)։

Պատկեր:Scotch 1932.jpg
1932 թվականի «Scotch»՝ կտրիչով

Ռիչարդ Դրյուն մի շարք տեխնիկական հարցեր լուծեց և 1930 թվականի սեպտեմբերի 8-ին առաջին փորձնական նմուշը ուղարկեց Չիկագո։ 1932 թվականին Ջորջ Բորդենը «Scotch»-ի ժապավենին կցեց կտրող դանակ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր անվանը (անգլ.՝ Scotch շոտլանդական) «Scotch»-ը ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից։ Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված։ Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» - «scotch» անվանեցին ժապավենը։ Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը։

Տեսակները և օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Scotch»-ի արտադրատեսակը ժամանակի ընթացքում մեծացել է։ «Scotch»-ը արտադրվում է ոչ միայն թափանցիկ, այլև գունավոր և տարբեր լայնության՝ նախկին ստանդարտ 2 դույմի (5 սմ) փոխարեն։ Արտադրվում է նաև երկկողմանի «Scotch»։ Օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում։ Խոշոր ընկերությունները իրենց արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործում են հատուկ՝ իրենց լոգոտիպով «Scotch»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]