Գրագիտության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրագիտության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՍեպտեմբերի 8
Հաստատվածնոյեմբերի 17, 1965
Անվանված էԳրագիտություն
ՀիմնադիրՅՈՒՆԵՍԿՕ
Կայքun.org/ar/events/literacyday/(արաբ.) և un.org/en/events/literacyday/(անգլ.)

Գրագիտության միջազգային օր, տոն, որը նշվում է սեպտեմբերի 8-ին։ Ամենամյա Գրագիտության միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է 1966 թվականին, Գրագիտության կրթության նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որն անցկացվել է Թեհրանում 1965 թվականի սեպտեմբերին։ Սեպտեմբերի 8-ն այս կոնֆերանսի հանդիսավոր բացման օրն է։

Այս օրը կոչ է անում ուժեղացնել հասարակության ջանքերին ուղղված գրագիտության տարածմանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնական ոլորտներից մեկը։

2016 թվականին այս միջազգային օրվա ստեղծման հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ շատ երկրներում անցկացվել են տոնական միջոցառումներ՝ «Կարդալով անցյալը՝ գրում ենք ապագան» խորագրով։

Վիճակագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին 50-ից պակաս երկրներ ապահովել են համընդհանուր հասանելիությունը դեպի տարրական կրթություն։
  • 2005 թվականին աշխարհի չափահաս բնակչության մոտ 20%-ն անգրագետ էր։

Միջազգային օրվա ամենամյա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական՝ «Գրագիտությունն ապահովում է կայուն զարգացում»,
  • 2007 թվական՝ «Առողջություն և գրագիտություն»,
  • 2008 թվական՝ «Գրագիտություն և առողջություն»,
  • 2009 թվական՝ «Գրագիտությունն ընդլայնում է անձնական հնարավորությունները»,
  • 2010 թվական՝ «Գրագիտության նշանակությունը կանանց համար»
  • 2011 թվական՝ «Գրագիտություն և աշխարհ»[2][3]
  • 2012 թվական՝ -
  • 2013 թվական՝ «Զարգացում դեպի գրագետ 21-րդ դար»[4]
  • 2014 թվական՝ «Գրագիտություն և կայուն զարգացում»[5]
  • 2015 թվական՝ «Գրագիտություն և կայուն հասարակություն»
  • 2016 թվական՝ «Կարդալով անցյալը՝ գրում ենք ապագան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ликбез — грамотность — свобода/Справочно-информационный портал ГРАМОТА.РУ — русский язык для всех
  2. Послание Генерального секретаря ООН Пан Ги Муна по случаю Международного дня распространения грамотности
  3. Международный день грамотности-2012/Сайт ЮНЕСКО
  4. «Международный совет по открытому и дистанционному образованию (ICDE). Новости. 13 сентября 2013 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Пресс-коммюнике ЮНЕСКО/02.09.2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]