Ալեքսանդր Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ալեքսանդրյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1889(1889-09-08)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1970(1970-12-30) (81 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժիշտ
Գործիքներթառ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Ալեքսանդր Ալեքսանդրյան (սեպտեմբերի 8, 1889(1889-09-08), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1970(1970-12-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտական գործիչ, թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1902 թվականին եղել է Գ. Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլի թառահարը, այնուհետև՝ ժողովրդական անսամբլների ղեկավարը։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի քաղաքային աշխատավորական ակումբի ժողովրդական ինքնագործունեության բաժնում։ Այստեղ կազմակերպել է ժողովրդական գործիքների անսամբլ և սկսել համերգներ տալ։ 1930-1936 թվականներին աշխատել է Երևանի կոնսերվատորիայում, որպես արևելյան գործիքների ամբիոնի վարիչ, 1938 թվականից՝ Հայաստանի երգի-պարի անսամբլում որպես գործիքային խմբի ղեկավար[1]։

Մշակել է ժողովրդական մի շարք երգեր։ Երգեր՝

  • «Հոյ իմ նազանի յարը»
  • «Մոկաց հարսներ»
  • «Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ»

Պարեղանակներ՝

  • «Դիլիջան»
  • «Զույգ սև աչեր»
  • «Զուլեյկայի պարը»
  • «Նազելի»
  • «Նաիրյան աղջկա պարը»
  • «Սևանի»
  • «Նունե»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 47 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png