Կաղապար:Այսօր/Հունվարի 2
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 2

- 1492՝ Գրանադայի գրավումով ավարտվեց Ռեկոնկիստան՝ պիրենեյան քրիստոնյաների՝ մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։
- 1757՝ Միացյալ Թագավորությունը գրավեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքը։
- 1788՝ Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։
- 1826՝ մահացել է Հովակիմ Լազարյանը, հայ գրող, հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ, եղբոր՝ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն 1815 թվականին Մոսկվայում հիմնադրել է Լազարյան ճեմարանը (ծն. 1743 թ.)։
- 1843՝ առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։
- 1920՝ ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը։
- 1959՝ ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը՝ «Լունա-1»։
- 1976՝ մահացել է Վերներ Հայզենբերգը, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից (ծն. 1901 թ.)։
- 1976՝ ծնվել է իսպանացի դերասանուհի Պաս Վեգան, խաղացել է Մեծ Եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմում, մարմնավորելով Նունիկի դերը։
- 1998՝ Ռուսաստանում շրջանառության մեջ մտավ նոր ռուսական ռուբլին։