Կաղապար:Այսօր/Մայիսի 9
Հիմնական հոդված՝ Մայիսի 9
- մ.թ.ա. 53 թ. – Հին Հռոմի զորավար Կրասոսը պարտություն կրեց պարթևներից Խառան քաղաքի մոտ։
- 1502 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իսպանական Կադիս քաղաքից սկսեց իր վերջին՝ չորրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա։
- 1805 թ. – մահացել է Ֆրիդրիխ Շիլլերը, գերմանացի նշանավոր գրող, փիլիսոփա (ծն. 1759 թ.)։
- 1924 թ. – ծնվել է Բուլատ Օկուջավա, ռուս նշանավոր գրող, կոմպոզիտոր, սցենարիստ (մահ. 1997 թ.)։
- 1945 թ. – Խորհրդային Միությունը հաղթում է Հայրենական մեծ պատերազմում։
- 1950 թ. – ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»։
- 1992 թ. – Հայկական ջոկատները ազատագրում են Շուշին՝ մեծ բեկում մտցնելով Արցախյան ազատամարտում։