Կաղապար:Այսօր/Փետրվարի 18
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 18
- 1564 թ. – մահացել է Միքելանջելոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև քանդակագործ (ծն. 1475 թ.)։
- 1921 թ. – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։
- 1930 թ. – հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
- 1933 թ. – ծնվել է Յոկո Օնոն, ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
- 1954 թ. – ծնվել է Ջոն Տրավոլտան, ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող։
- 1967 թ. – մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը, հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1904 թ.)։
- 1979 թ. – Սահարա անապատում ձյուն տեղաց։
- 2003 թ. – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։
- 2004 թ. – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ։
- 2013 թ. – Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։