Կաղապար:Այսօր/Փետրվարի 8
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 8

- 1724 թ. – Սանկտ Պետերբուրգում Պետրոս I-ի հրամանով հիմնվեց Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
- 1828 թ. – ծնվել է Ժյուլ Վեռնը, ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, նաև աշխարհագրագետ (մահ. 1905 թ.):
- 1834 թ. – ծնվել է Դմիտրի Մենդելեևը, ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս, բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը (մահ. 1907 թ.):
- 1877 թ. – ծնվել է Ստեփան Քափանակյանը, հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944 թ.):
- 1879 թ. – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
- 1883 թ. – ծնվել է Ջոզեֆ Շումպետերը, ավստրիական և ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան (մահ. 1950 թ.):
- 1929 թ. – ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
- 1963 թ. – Իրաքում ռազմական հեղաշրջում կատարվեց: